Ադրբեջանական կայքը հայտնում է եւս մեկ զինվորի մահվան մասին

Ադրբեջանական կայքը հայտնում է եւս մեկ զինվորի մահվան մասին

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր հայտնել էր Գյանջայի զորամասերից մեկում 2015 թվականի հունվարի 7-ին լեզգիաբնակ Գուսարի շրջանից զինծառայության կանչված 25-ամյա զինծառայող Վիջայ Գյուլմաթ օղլու Փարվանաեւի` «սրտանոթային եւ շնչառական անբավարարությունից» մահանալու մասին:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Meydan TV հեռուստաալիքի կայքը հայտնում է, որ այսօր ադրբեջանական բանակը եւս մեկ կորուստ է ունեցել:

Անունը հրապարակել չցանկացած աղբյուրը հեռուստաալիքին հայտնել է, որ ադրբեջանական բանակի Ղազախի շրջանում տեղակայված զորամասերից մեկում զինծառայող Հուսեին Մահամմադ օղլու Փաշաեւը ծառայողական զենքով «գլխից գնդակահարել է» իր ծառայակից Ռազի Իլգար օղլու Հուսեյնովին, ինչի արդյունքում վերջինս տեղում մահացել է: Կայքը նշել է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը դեռեւս չի հաստատել է զինծառայող Ռազի Հուսեյնովի մահվան փաստը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում