ԻՊ-ի կողմնակիցները մահվամբ են սպառնացել Twitter-ի ստեղծողին

ԻՊ-ի կողմնակիցները մահվամբ են սպառնացել Twitter-ի ստեղծողին

«Իսլամական պետության» (ԻՊ) կողմնակիցները սպառնում են հաշվեհարդար տեսնել Twitter-ի հիմնադիրներից մեկի՝ Ջեկ Դորսիի հետ: Ահաբեկիչների հետեւորդներն այդ գործողությունները հիմնավորում են իրենց ակաունտների մշտական արգելափակմամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է BuzzFeed-ը՝ վկայակոչելով Justpaste ծառայության պոստը , որտեղ հայտնվել են համապատասխան սպառնալիքները:

«Ձեր վիրտուալ պատերազմն իսկական պատերազմ կվերածվի ձեր դեմ»,-ասված Է անանուն ուղերձում, որը հասցեագրված Է Twitter-ի հիմնադիրին: Այդ մակագրությունն ուղեկցվում Է Դորսիի լուսանկարով, որի դեմքի վերեւի մասում նկարված Է հրացանի նշանոց:

«Մենք ձեզ հենց սկզբից ասում Էինք, որ դա ձեր պատերազմը չԷ, բայց դուք դա չհասկացաք եւ շարունակում Էիք փակել Twitter-ի մեր ակաունտները, սակայն մենք միշտ վերադառնում Էինք»,- հաղորդագրությունից մեջբերում Է արել ռեսուրսը: Բացի այդ, պոստը մահվան սպառնալիքի բացահայտ ակնարկներ Է պարունակում, որոնք ուղղված են Twitter-ի ձեռնարկատիրոջը եւ աշխատակիցներին:

Ընկերության ներկայացուցիչ Ջիմ Պրոսերը ռեսուրսին ասել Է, որ սոցցանցի անվտանգության բաժինն իրավապահ մարմինների հետ համատեղ արդեն հետաքննում են այդ սպառնալիքների հավաստիությունը:

Twitter-ը, ինչպես եւ YouTube տեսահոսթինգը, որպես կանոն, օպերատիվորեն արձագանքում Է պատանդների մահապատիժների վերաբերյալ «Իսլամական պետության» տեսագրություններին: Ընկերությունները ջնջում են այդ պոստերը եւ արգելափակում այն ակաունտները, որոնք արգելված տեղեկատվություն են հրապարակում:

Դորսին Twitter-ի միկրոբլոգների ծառայության ստեղծողներից մեկն Է, որը հիմնվել Է 2006 թվականին: Նա ընկերությունը գլխավորել Է մինչեւ 2008 թվականը: Դորսիին փոխարինել Է Էվ ՈՒիլյամսը: Ներկայում սոցցանցի գլխավոր տնօրենը Դիկ Կոստոլոն Է, որը պաշտոնն զբաղեցրել Է 2010 թվականին: Twitter-ից հեռանալուց հետո Դորսին գործարկել Է ինտերնետ-վճարումների Square ծառայությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում