Ռումինիայում հարգել են Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակը

Ռումինիայում հարգել են Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակը

Ռումինիայի Հայոց թեմի Ս.Հրեշտակապետաց եկեղեցում թեմակալ առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանի հանդիսապետությամբ տեղի է ունեցել հոգեհանգստյան կարգ` Սումգայիթյան ոճրագործության զոհերի հիշատակին: Ինչպես «Արմենպրես»-ին փոխանցեցին Ռումինիայի Հայոց Թեմի մամուլի դիվանից, հոգեհանգստյան կարգից հետո Տաթև սրբազանի առաջնորդությամբ ներկաները ծաղիկներ են դրել եկեղեցու բակում` Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարին:

Սրբազան Հայրն իր խոսքում նշել է, որ հայերի պարտքն է հիշել բոլոր անմեղ զոհերին և անմահ պահել նրանց վառ հիշատակը: Նա նաև հորդորել է գիտակցաբար մոտենալ այն գաղափարին, որ յուրաքանչյուրի պարտականությունն է միասնաբար ցույց տալ, որ կանգնած ենք պաշտպանելու և պահանջելու ազգային շահերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում