Դունյա Միյատովիչը ԵԱՀԿ անդամ պետություններին կոչ է արել ապահովել լրագրողների անվտանգությունը

Դունյա Միյատովիչը ԵԱՀԿ անդամ պետություններին կոչ է արել ապահովել լրագրողների անվտանգությունը

Ադրբեջանցի լրագրող Էլմար Հուսեյնովի մահվան 10-րդ տարելիցին ԶԼՄ-ների ազատության հարցով ԵԱՀԿ ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը ԵԱՀԿ անդամ պետություններին կոչ է արել ապահովել լրագրողների անվտանգությունն ու խոսքի ազատության իրենց իրավունքը:

«Էլմար Հուսեյնովի մահվան տարելիցին պետք է բարձրացվի լրագրողերի անվտանգության հարցը: ԵԱՀԿ-ի տարածքում լրագրողների հանդեպ ահաբեկչություներն ու ճնշումները աճում են, իսկ հանգամանալից հետաքննության անցկացումը բավարար մակարդակի վրա չէ, ինչն էլ բացասական ազդեցություն է թողնում մամուլի ազատության վրա: Էլմար Հուսեյնովը, «Մոնիտոր» ամսագրի հիմնադիրն ու խմբագիրն էր, կրակոցից սպանվել է 2005թ. մարտի 2-ին: Ամսագիրը մշտական ճնշման տակ էր երկրի հեղինակություններից մեկի նկատմամբ քննադատական հոդվածի հրապարակման պատճառով: Հուսեյնովին սպանողները շարունակում են մնալ ազատության մեջ»,- ասել է Դունյա Միյատովիչը:- հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ԵԱՀԿ պաշտոնական կայքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում