«Առավոտ». Կրթությունը հասարակության գլխավոր առաքելությունն է և մեր բոլորիս խնդիրը. Մեսրոպ քահանա Արամյան

«Առավոտ». Կրթությունը հասարակության գլխավոր առաքելությունն է և մեր բոլորիս խնդիրը. Մեսրոպ քահանա Արամյան

«Մարդը սովորող էակ է: Սա է մարդու գոյաբանական պատկերը՝ ըստ հին հունական իմաստասիրության: Մարդը մարդ է, քանի դեռ սովորում է, եւ դադարում է մարդ լինելուց, երբ նրա մեջ հանգչում են սովորելու կենսական զօրությունները: Մարդկային կյանքը, ըստ էության, կրթության հավիտենական ճամփորդություն է: Մարդկային էության այս հոգևոր-իմաստասիրական պատկերացումներն ընդհանրացնելով՝ կարելի է ասել, որ կրթությունը ազգային-հասարակական կյանքի հիմքն է և նրա ոգու զօրության որակական ցուցիչը: Իսկապես, ազգերը կրթվելով են կայանում ու զարգանում, և կրթությունը սեփական ինքնության բացայայտման և ազգային ներուժի իրագործման միակ հավաստի ճանապարհն է:

Կրթությունը բոլորիս խնդիրն է: Մենք բոլորս կոչված ենք իմաստավորված կյանքի և սերնդակերտման: Այս առումով կրթությունը հասարակության գլխավոր առաքելությունն է։

Սովորելը առաքինություն է: Հասարակությունը պետք է սովորի իր անցյալից և ունենա անցjալը արժևորելու և վերագնահատելու ազնվություն ու տեսողություն»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում