«Իրատես de facto». Հարկայինը ստուգումներ է իրականացնում ՀՀԿ-ամերձ գործարարների ձեռնարկություններում

«Իրատես de facto». Հարկայինը ստուգումներ է իրականացնում ՀՀԿ-ամերձ գործարարների ձեռնարկություններում

Մինչ ֆինանսների նախարարությունը Գագիկ Ծառուկյանի «չմուծած» հարկերի ճակատագիրն է որոշում, պարզվում է, իշխանության վերին օղակներից հրահանգ կա սեփական գործարարներին ևս մի քիչ նեղելու:

«Իրատես de facto»-ի տեղեկություններով, հարկայինը ստուգումներ է իրականացնում ՀՀԿ-ամերձ գործարարների ձեռնարկություններում ու տեղը տեղին տուգանքներ գրում: Անգամ այն չափերի տուգանքներ են արձանագրվում, որ յուրային գործարարները ոչ թե դրանից նեղվում են, այլ «ըմբոստանում» ու չեն ցանկանում վճարել:

«Նույն աղբյուրի փոխանցմամբ, այդ հարցով նախագահին դիմել և միջնորդություն խնդրելն էլ ոչ մի արդյունք չի տալիս: Մնում է համակերպվել ու վճարել»,- գրել է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում