«Ժողովուրդ». Ներսես Նազարյանի պաշտոնանկության 2 տարին դեռ չի լրացել, բայց նրա բիզնեսից էլ բան չի մնացել

«Ժողովուրդ». Ներսես Նազարյանի պաշտոնանկության 2 տարին դեռ չի լրացել, բայց նրա բիզնեսից էլ բան չի մնացել

«Ոստիկանության Երևանի վարչության նախկին պետ Ներսես Նազարյանի ընտանիքի բիզնեսների հետ տեղի ունեցածն ամենադիպուկ կերպով բնորոշում է Հայաստանում առկա տնտեսական հարաբերությունների էությունը: Փաստորեն, այն տարիներին, երբ Նազարյանը զբաղեցնում էր ոստիկանության Երևանի վարչության պետի պաշտոնը, նրա ընտանիքի բիզնեսները ծաղկում և զարգանում էին: Ի թիվս այլ բիզնեսների՝ մեկը մյուսի ետևից մայրաքաղաքում բացվում էին Նազարյաններին պատկանող «Մոսկվիչկա» սուպերմարկետները: Իսկ պաշտոնանկությունից հետո Նազարյանների գործերը սրընթաց սկսեցին վատանալ: Ներսես Նազարյանի պաշտոնանկության երկու տարին դեռ չի լրացել, բայց նրանց բիզնեսից էլ բան չի մնացել: Այսինքն՝ Հայաստանում միայն գործող պաշտոնը կարող է բիզնեսի «հաջողությունն ապահովել»: Մնացած դեպքերում բոլոր տեսակի կապերը և անգամ տարիների ընկերությունը գործոն չեն: Այս օրինակը բացատրում է նաև, թե Հայաստանի պաշտոնյաները ինչու են պատրաստ ամեն ինչ անել, միայն թե իրենց աթոռներից չզրկվեն»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում