«Առավոտ». Լևոն Զուրաբյան. «Տեր-Պետրոսյանն ընդամենը հումոր էր անում»

«Առավոտ». Լևոն Զուրաբյան. «Տեր-Պետրոսյանն ընդամենը հումոր էր անում»

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը «Առավոտ»-ի հետ զրույցում մեկնաբանելով մարտի 1-ի հանրահավաքում Լևոն Տեր-Պետրոսյանի` ընդդիմադիր այլ գործիչներին ուղղված քննադատությունն, ասել է, որ այն «կոդերը», որոնք առաջին նախագահը ներկայացրեց իր ելույթում, հումոր էին, և ինքը չի ցանկանում իր մեկնաբանություններով փչացնել հումորը:

Նա համոզմունք է հայտնել, որ այն ուժերը, որոնք կընդդիմանան սահմանադրական բարեփոխումների նախագծին, կլինեն իսկական ընդդիմություն և ՀԱԿ-ը նրանց հետ կհամագործակցի, և այդ ուժերը նախևառաջ պետք է վիժեցնեն Սերժ Սարգսյանի վերարտադրման ծրագիրը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում