Բաքվում ադրբեջանցիներին արգելվում է մտնել «Refresh» սրճարան

Բաքվում ադրբեջանցիներին արգելվում է մտնել «Refresh» սրճարան

Բաքվում ադրբեջանցիներին թույլ չեն տալիս մտնել «Refresh» սրճարան, որը արտասահմանցիների համար նախատեսված բարձր կարգի զվարճանքի կենտրոն է հանդիսանում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով bizimyol.info լրատվական կայքը, այս մասին Facebook-ի իր էջում գրառել է լրագրող Փարվիզ Ազիմովը:

«Բաքվի կենտրոնում «Refresh» անվամբ մի pub կա: Բազմիցս լսել էի, որ ադրբեջանցիներին թույլ չեն տալիս մտնել այնտեղ: Այս օրերին դա ճշտեցի: Անկախ ինքնությունից, գենդերային հավասարությունից, ադրբեջանցիներին արգելվում է մտնել այդ «Pub-Kafe»-ն: Ադրբեջանցիներին թույլ չեն տալիս մտնել այդ սրճարան, որպեսզի պահպանեն այնտեղ սահմանված մակարդակը»,-նշել է լրագրողը:

Նա կարծիք է հայտնել, որ Բաքվում ադրբեջանցիներին սրճարան չթողնելը ռասիզմ է, եւ ադրբեջանցիների նվաստացում:

«Պատկերացնում ե՞ք, ասենք, Պրահայում չեխերին կամ Բեռլինում գերմանացիներին չթողնեն մտնել ինչ-որ սրճարան: Սա հասկանալի չէ, եւ միանգամայն խայտառակություն է: Ես ինձ նվաստացած եմ զգում»,- նշել է ադրբեջանցի լրագրողը` այդպես էլ չհասկանալով, որ չի կարելի հետամնաց ադրբեջանցիներին համեմատել չեխերի կամ գերմանացիների հետ:

Թեմայի հետ կապված moderator.az-ին արած մեկնաբանության մեջ հիշյալ սրճարանի տնօրենը բացատրել է, որ նման մոտեցումը պայմանավորված է այն բանով, որ նախկինում սրճարան այցելած ադրբեջանցիները գողություն են կատարել այնտեղ գտնվող արտասահմանցիներից, մասնավորապես, գողացել են նրանց բջջային հեռախոսները եւ բռնվել տեղում անցկացված խուզարկության ժամանակ, ինչից հետո ստիպված են եղել արգելել ադրբեջանցիների մուտքը, քանի որ տեւական ժամանակ զրկվել էին հաճախորդներից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում