Կառավարությունն ամեն ինչ անում է տնտեսությունը կայուն պահելու համար. ՀՀ վարչապետ

Կառավարությունն ամեն ինչ անում է տնտեսությունը կայուն պահելու համար. ՀՀ վարչապետ

Հայաստանի կառավարությունը, չնայած առկա դժվարություններ, ամեն ինչ անում է երկրի տնտեսությունը զարգացնելու համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Պետական բժշկական համալսարանում տեղի ունեցած կրթաթոշակների հանձնման արարողության ժամանակ իր ելույթում այդ մասին նշեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Մենք, իհարկե, այս արագ փոփոխվող աշխարհում ունենք խնդիրներ: Բոլորդ տեսնում եք, որ տնտեսական պատերազմ է նաև աշխարհում. Ռուսաստան-Արևմուտք-Ուկրաինա հարաբերություններ, Ռուսաստանի ռուբլու արժեզրկում…: Այդ ամենն իրենց բացասական ազդեցությունն են ունենում մեր տնտեսության վրա: Սոցիալական խնդիրների լուծման միակ ուղին ես, մեր կառավարությունը տեսնում ենք՝ տնտեսության զարգացման մեջ, որից էլ կածանցվի մեր ժողովրդին բարեկեցիկ կյանքով ապահովելու խնդիրը: Մենք ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր երկրի տնտեսությունը լինի կայուն»,- ասաց վարչապետը՝ ընդգծելով, որ չնայած դժվարություններին` կառավարությունն ամեն ինչ անում է և պայքարելու է այդ խնդրի լուծմանը հասնելու համար:

Միաժամանակ անդրադառնալով քննադատություններին՝ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իրենք դրանց ըմբռնումով են մոտենում: Վարչապետը հիշեցրեց, որ Հայաստանի առջև ծառացած է Լեռնային Ղարաբաղի խնդիրը, մեր երկիրն ունի նաև «լավ հարևաններ»՝ Թուրքիա, Ադրբեջան: «Մենք պայքարելու ենք, և մեզ համար շատ կարևոր եք դուք՝ մեր ապագա սերունդը, որ լավ կրթվի և կարողանա մեր տնտեսությունը, երկիրը տանել առաջ»,- ասաց երկրի գործադիր մարմնի ղեկավարը՝ ընդգծելով, որ կառավարությունն ամեն ինչ անելու է՝ երիտասարդների յուրաքանչյուր ողջամիտ, լավ առաջարկ կյանքի կոչելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում