Հանրապետությունում ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում

Հանրապետությունում ժամանակ առ ժամանակ տեղումներ են սպասվում

Հանրապետության տարածքում մարտի 4-ին օրվա երկրորդ կեսին, 5-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 5-ին լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան, հովտային գոտիներում՝ թաց ձյան տեսքով, 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը մարտի 5-ի ցերեկը և 6-ի գիշերը կնվազի 5-8, 7-8-ին կբարձրանա 8-10 աստիճանով: Քամին հարավարևմտյան` 3-8 մ/վրկ արագությամբ, մարտի 4-5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վրկ արագությամբ, լեռնային գոտիներում` բուք և ցածր տեսանելիություն:

Երևանում մարտի 4-ին օրվա երկրորդ կեսին, 5-ին սպասվում են տեղումներ, 5-ի գիշերը բարձրադիր գոտիներում ձյան տեսքով, 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 4-ի ցերեկային ժամերն մայրաքաղաքում կգրանցվի +14 աստիճան, մարտի 5-ին` +6, մարտի 6-ին` +8, մարտի 7-ին` +13, մարտի 8-ին` +18 աստիճան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում