Ղազախստանյան սահմանապահները Ադրբեջանի քաղաքացիների են բերման ենթարկել

Ղազախստանյան սահմանապահները Ադրբեջանի քաղաքացիների են բերման ենթարկել

Ղազախստանի սահմանապահները երեկ բերման են ենթարկել 36 սահմանախախտների` այդ թվում Ադրբեջանի եւ Ուզբեկստանի 5 քաղաքացիների, որոնք փորձել են պետական սահմանն անցնել կեղծ փաստաթղերով:

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ղազախստանյան ԶԼՄ-ները, այսօր հայտնել է Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեի սահմանային ծառայության մամուլի ծառայությունը:

«Բերման ենթարկվածներից երկուսը խախտել են հանրապետության տարածքային եւ ներքին ջրերի ռեժիմը: Նրանք զբաղվել են ձկան որսագողությամբ: Ադրբեջանի երեք եւ Ուզբեկստանի երկու քաղաքացիներ փորձել են պետական սահմանն անցնել կեղծ փաստաթղերով», -ասվում է հայտարարության մեջ:

Մամուլի տեղեկագրում նշվում է, որ մնացած բերման ենթարկվածները խախտել են Ղազախստանում մնալու սահմանված ժամկետը: «Բերման ենթարկվածները կենթարկվեն վարչական պատասխանատվության», -նշված է մամուլի տեղեկագրում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում