Չի՞ կարելի հատուկ կենսաթոշակ հատկացնել ինքնահռչակ նախագահներին. Ս. Ֆարմանյան (տեսանյութ)

Չի՞ կարելի հատուկ կենսաթոշակ հատկացնել ինքնահռչակ նախագահներին. Ս. Ֆարմանյան (տեսանյութ)

ՀՀ Ազգային ժողովում «Հայաստանի Հանրապետության Նախագահի վարձատրման, սպասարկման և անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենքի նախագծում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված հարցի հապճեպ քննարկումը: Այնուհետ առաջարկեց կենսաթոշակ հատկացնել ինքնահռչակ նախագահներին, ովքեր մտածում են, որ ընտրվել են:

Արտեմ Ասատրյանն իրենց շտապողականությունը պայմանավորեց, թե  Հայաստանի պաշտոնաթող նախագահը ներկայումս ապահովվում է կահավորված գրասենյակով մինչև 70 տարին լրանալը, իսկ  ՀՀ առաջին նախագահը  70 տարեկանի շեմը հատելու ճանապարհին է: Ինչ վերաբերում է առաջարկին, ապա այդ բարի ցանկությունն այս նախագծում  չի տեղավորվի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում