Ինչու՞ չի կարևորվում երկրի երկրորդ և երրորդ դեմքերի հարցը. Հ. Բիշարյան (տեսանյութ)

Ինչու՞ չի կարևորվում երկրի երկրորդ և երրորդ դեմքերի հարցը. Հ. Բիշարյան (տեսանյութ)

Ազգային ժողովում «ՀՀ Նախագահի վարձատրության, սպասարկման և անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու նախագծի քննարկմանը, որով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող նախագահի համար սահմանել հատուկ կենսաթոշակ՝ աշխատավարձի 70 տոկոսի չափով, ինչպես նաև ցմահ ապահովել կահավորված գրասենյակով, «Օրինաց երկիր» խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հարցրեց, թե ինչու նախագծում չի ներառվել նաև վարչապետերի և ԱԺ նախագահների հարցը. «Ինչո՞ւ չի կարևորվում երկրորդ և երրորդ դեմքերի հարցը, չէ՞ որ պակաս դեմքեր չեն երկրի համար, ինչո՞ւ որոշակի սկզբունքներ չեն գործում»:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ դա հատուկ կենսաթոշակ է նախագահական ինստիտուտի նկատմամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում