Լ. Զուրաբյանը հիշեց իր և Վ.Օսկանյանի մասնավոր զրույցի գաղտնալսումը և մերժեց «Մեծ եղբոր ամենատես աչքը»

Լ. Զուրաբյանը հիշեց իր և Վ.Օսկանյանի մասնավոր զրույցի գաղտնալսումը և մերժեց «Մեծ եղբոր ամենատես աչքը»

Աժ-ում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագծի քննարկմանը ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը մի փոքր շեղվեց թեմայից և նկատեց, որ  ՀՀ-ում մեծագույն խնդիրը շարունակում է մնալ Սահմանադրության և օրենքների կոպտագույն խախտումով ՀՀ հատուկ ծառայությունների  կողմից իշխանության ընդդիմախոսների նկատմամբ իրականացվող տոտալ գաղտնալսումը, լրտեսումը, անձնական տվյալների հավաքումը.«Սահմանում մեր անհաջողությունները կապված  են նրա հետ, որ մեր հատուկ ծառայությունները և հետախուզությունն  իրենց պոտենցիալի մեծագույն մասն  ուղղում են ընդդիմադիրների լրտեսմանը  և ոչ թե փորձում հետախուզություն անցկացնել   հակառակորդի նկատմամբ»:

Այս համատեքստում Զուրաբյանը հիշեց իր և ԲՀԿ խմբակցությունից Վարդան Օսկանյանի մասնավոր զրույցի գաղտնալսումը, որի հետաքննության արդյունքներին սպասում են  մինչ օրս: Նա պնդեց, որ իշխանության կողմից ձայնագրությունը մոնտաժված է եղել քարոզչական նպատակով:

Այս ֆոնի վրա «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի նախագծով հանդես գալը համարեց երեսպաշտություն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում