Կոպերատիվներն ավելի երկարակյաց են, քան ներդրումային ընկերությունները

Կոպերատիվներն ավելի երկարակյաց են, քան ներդրումային ընկերությունները

Կոոպերատիվները դեռևս գոյություն են ունեցել շուրջ երկու հարյուր տարի առաջ, կոոպերատիվները ավելի երկարակյաց են, քան ներդրումային ընկերությունները: Կոոպերատիվ մոդելը մշտապես հարմարվել է փոփոխվող պայմաններին, և տարբեր խնդիրներին լուծում տալու համար առաջացել են կոոպերացիայի նոր ձևեր: Կոոպերատիվները զարգացել են տնտեսական, քաղաքական և մշակութային առումով իրարից խիստ տարբեր երկրներում:

Պատմական վկայությունները ցույց են տալիս, որ կոոպերատիվները ավելի հաջողությամբ են դիմակայում ճգնաժամերի ազդեցությանը:

ՀՀ-ում գյուղատնտեսական կոոպերատիվների ներդրումը ունի մի շարք պատճառներ, որոնցից են առկա ռեսուրսները խնայելը, գյուղատնտեսության արտադրական, սպասարկման, մատակարարման իրացման խնդիրներն հեշտ լուծելը, արտադրողների թույլ ներուժը հզորացնելը և արդյունավետության բարձրացումը:

Գյուղատնտեսական կոոպերացիան թույլ կտա ավելացնել գյուղատնտեսության ծավալները շնորհիվ` աշխատանքի արտադրողականության և արդյունավետության բարձրացման, որը իր հերթին թույլ կտա կրճատել գյուղատնտեսության մեջ զբաղվածների թվաքանակը և նրանց ներգրավել գյուղատնտեսության սպասարկման ոլորտում: Բացի դա կոոպերացիան թույլ կտա արտադրաված գյուղատնտեսական հումքի մեծ մասը վերամշակել գյուղական համայնքներում:

Կոոպերատիվների ձևավորման և դրանց աջակցության ուղղությամբ պետական մակարդակով կատարվել են մի շարք քայլեր, որոնցից են` կոոպերացիայի բնագավառի իրավական դաշտի կատարելագործումը, կոոպերացիայի սկզբունքների, առավելությունների վերաբերյալ գյուղատնտեսությունում տնտեսավարողների շրջանում իրազեկվածության մակարդակի բարձրացումը և գյուղատնտեսական կոոպերատիվների աջակցության ինստիտուցիոնալ կառույցների ձևավորումը: Մշակվել է «Գյուղատնտեսական կոոպերատիվների» մասին ՀՀ օրենքի նախագիծը, որն ենթարկվել է միջազգային փորձաքննության, ներկայումս քննարկումների և լրամշակման փուլում է:

Իրականացված քայլերերը արդեն տվել են իրենց արդյունքները, որոնցից ամենացայտունը դա հանրապետության անասնապահությամբ մասնագիտացված 6 մարզերի (Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի) 91 համայնքներում ձևավորված «Համայնքի արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներն են:

Այս կոոպերատիվների անդամներ են դարձել շուրջ 12876 գյուղաբնակ ընտանիքներ։ Կոոպերատիվներին տրամադրվել է տարբեր բնույթի աջակցություն, այդ թվում`545 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, կառուցվել է 165 կմ ջրագիծ, տեղադրվել է 204 խմոց, 49000 քառ. մետր տարածության վրա կատարվել է արոտների ճանապարհների անցանելիության ապահովման աշխատանքներ, հեռագնա արոտավայրերում կառուցվել են 8050 քառ. մետր ընդհանուր մակերեսով 12 փարախներ, անասնապահի 12 տնակներ:

Արոտօգտագործողների սպառողական կոոպերատիվներից բացի, հանրապետությունում գործում են նաև ավելի քան 115 գյուղատնտեսական ուղղվածության կոոպերատիվներ, որոնցից շուրջ 35-ը ձևավորվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության խորհրդատվական համակարգի աջակցությամբ:

Եվրոպական երկրներում գյուղատնտեսական կոոպերատիվների գումարային շուկայաբաժինը կազմում է մոտ 60 տոկոս, ԱՄՆ-ում մոտ 28 տոկոսը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում