Համաշխարհային շուկայում պարենամթերքի արժեքը ընկել Է մինչեւ հնգամյա նվազագույն ցուցանիշ

Համաշխարհային շուկայում պարենամթերքի արժեքը ընկել Է մինչեւ հնգամյա նվազագույն ցուցանիշ

Պարենամթերքի՝ դոլարով արտահայտված արժեքը համաշխարհային շուկայում ըիկել Է մինչեւ գրեթե հնգամյա նվազագույն ցուցանիշ՝ կապված ԱՄՆ-ի արժույթի փոխարժեքի աճի եւ 2015 թվականի բերքի նպաստավոր կանխատեսումների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է ՄԱԿ-ի՝ Գյուղատնտեսության եւ պարենի կազմակերպության (FAO) հաշվետվության մեջ:

Այսպես, FAO-ի պարենամթերքի գների ինդեքսը 2015 թվականի փետրվարին ընկել Է մինչեւ 179,4 կետ՝ վերջին 55 ամսվա ընթացքում ամենացածր մակարդակ: Այդ ցուցանիշը հունվարի համեմատությամբ նույնպես նվազել Է 1 տոկոսով, եւ 14 տոկոսով՝ 2014 թվականի փետրվարի համեմատությամբ, ասված Է հաշվետվության մեջ:

2010 թվականի հուլիսից ի վեր մինչեւ ամենացածր մակարդակ ինդեքսի անկումը արտացոլում Է առաջարկի կայուն մակարդակը, ինչպես նաեւ դոլարի նկատմամբ բազմաթիվ արժույթների թուլությունը եւ արժույթների հետագա անկման սպասումը, պարզաբանել Է FAO-ի կաթի եւ մսի շուկաների գծով վերլուծաբան Մայքլ Գրիֆինը: «Անհրաժեշտ Է նշել 2015 թվականին գյուղատնտեսական մի շարք մշակաբույսերի արտադրության նպաստավոր կանխատեսումները: Պաշարները նույնպես բարձր մակարդակի վրա են»,-հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում