«Ժողովուրդ». Կոնֆետեղենի, զովացուցիչ ըմպելիքների թանկացում է արձանագրվել

«Ժողովուրդ». Կոնֆետեղենի, զովացուցիչ ըմպելիքների թանկացում է արձանագրվել

Երեկ «Ժողովուրդ»-ը շրջել է Երևանի մի քանի խանութներում, սուպերմարկետներում և արձանագրել, որ տեղի է ունեցել գնաճ: Մասնավորապես թանկացել են կոնֆետեղենը, զովացուցիչ ըմպելիքները և թռչնամիսը: Օրինակ՝ զովացուցիչ ըմպելիքներից 1 լիտրանոց «Կոկա-կոլա»-ն նախկինում վաճառվում էր 400 դրամով, իսկ այսօր այն արժի 420 դրամ, 1,5 լիտրանոց «Կոկա-կոլա»-ն էլ 500-ից դարձել է 520 դրամ:

Թերթը նշում է, որ կոնֆետեղենի շուկայում արձանագրված թանկացումները կազմում է 50-ից 100, իսկ թռչնամսի շուկայում՝ 50 դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում