Սիրիական բանակը առաջընթաց է արձանագրել Լաթաքիայում

Սիրիական բանակը առաջընթաց է արձանագրել Լաթաքիայում

Սիրիական բանակը վերահսկում է Լաթաքիայի հյուսիսում գտնվող Դուրին բլուրը` այնտեղ տասնյակ ահաբեկիչներ ոչնչացնելուց հետո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, նաև ոչնչացվել են ահաբեկիչների թաքստոցներ, ապա ռազմական գործողությունները հաջող ությամբ ընթացել են Դուրին գյուղում, որը գտնվում է թուրք-սիրիական սահմանի մերձակայքում: Այն համարվում է գլխավոր անցումը՝ Թուրքիայից զենքի մաքսանենգության համար:

Բանակի ստորաբաժանումներից մեկը Լաթաքիա քաղաքից 50 կմ հեռավորությամբ գտնվող Քանսաբա գյուղում ահաբեկիչների հավաքատեղիներ ու թաքստոցներ է ոչնչացրել:

Լաթաքիայի հյուսիսում տարածվել են հիմնականում «Ջաբհա ան Նուսրա» և «Լիուա Ահրար», «Լիուա Սուլթան Աբդ ալ Համիդ» խմբավորումները, որոնք թուրքական կողմի աջակցությամբ սիրիական տարածք են ներխուժում Թուրքիայից և հարձակումներ իրականացնում Լաթաքիայի շրջանների վրա:

Իդլիբի շրջանում իրականացված ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է «Ջաբհա ան Նուսրա» խմբավորման ղեկավարներից Աբու Համամ աշ Շամին: Իդլիբի գյուղերում հարվածներ հասցնելու արդյունքում տասնյակ ահաբեկիչներ են սպանվել: Ահաբեկիչները հատկապես մեծ վնասներ են կրել Խան Շեյխուն գյուղում:

Զինված խմբավորումների դեմ պայքարը շարունակվել է նաև Հալեպի թաղամասերում, մասնավորապես Ռաշիդին, Հին Հալեպ, Օմարիա, Խան ալ Ասալ, Շաար, Բաբ ալ Հադիդ բնակավայրերում, ինչպես նաև Ռամուսիե, Միլահ ագարակներում:

Ավելի վաղ սիրիական բանակը իր վերահսկողության տակ էր վերցրել Թադմուր քաղաքի հյուսիս-արևմուտքում գտնվող երկու նավթահորը, ինչպես նաև Հոմսի արևելքում գտնվող մի քանի բարձունքները՝ ոչնչացնելով «Իսլամական պետության» տասնյակ անդամների:

Հետևեք մեզ նաև Telegram-ում