Ադրբեջանի պաշտպանության նախարարը թող նայի 7 զինվորի ծնողների աչքերին. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանի պաշտպանության նախարարը թող նայի 7 զինվորի ծնողների աչքերին. Արծրուն Հովհաննիսյան

«Թող հիմա Ադրբեջանի պաշտպանության նախարարը նայի այդ 7 զինվորի ծնողների աչքերին»,-Times.am-ի հետ զրույցում նկատեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ  ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ մարտի 5-ի լույս 6-ի գիշերը հակառակորդը հյուսիսային (Շահումյանի) ուղղությամբ կիրառել է «ԶԻԿ -23-2» զինատեսակ: Նշված կրակակետը վնասազերծելու նպատակով ՊԲ առաջապահ ուժերը դիմել են համապատասխան գործողության, որի արդյունքում շարքից հանվել է հակառակորդի առնվազն 3 զինվոր և «ԶԻԿ -23-2» զինատեսակը:

Նույն ժամանակահատվածում ԼՂՀ զինված ուժերի մարտակերտյան ուղղության ստորաբաժանումները կանխարգելիչ գործողություններ են իրականացրել հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան հատվածում:

Ըստ հաստատված տվյալների` ծավալված մարտերի ընթացքում ոչնչացվել է գործողության շրջան դուրս եկած ադրբեջանական հատուկ նշանակության ստորաբաժանման չորս զինծառայող:

Հետևեք մեզ նաև Telegram-ում