Հանգստյան օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանգստյան օրերին հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ

Հանրապետության տարածքում մարտի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավարևմտյան` 3-8 մ/վրկ արագությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, օդի ջերմաստիճանը մարտի 7-8-ին կբարձրանա 8-10 աստիճանով, 9-ի ցերեկն արևելյան շրջաններում կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում մարտի 7-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 7-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +14 աստիճան, մարտի 8-11-ին` +18 աստիճան:

Հետևեք մեզ նաև Telegram-ում