Պուտինը 10%-ով կրճատել է իր և վարչապետ Մեդվեդևի աշխատավարձերը

Պուտինը 10%-ով կրճատել է իր և վարչապետ Մեդվեդևի  աշխատավարձերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել   մայիսի մեկից մինչև 2015-ի դեկտեմբերի 31-ը 10-ը տոկոսով կրճատել իր՝ նախագահի, կառավարության ղեկավարի, նախագահական և կառավարության ապարատի աշխատակազմի աշխատավարձերը: Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Այն, որ  Կրեմլի վարչակազմի աշխատավարձերը կկրճատվեն 10%-ով, Պուտինը հայտնել էր դեռ փետրվարի 27-ին՝ ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների օպերատիվ նիստի ժամանակ։

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում