Իր դեմ բողոքի ակցիայի պատճառով Նյու Յորքում Դավութօղլուն ստիպված է եղել հյուրանոց մտնել հետնամուտքով

Իր դեմ բողոքի ակցիայի պատճառով Նյու Յորքում Դավութօղլուն ստիպված է եղել հյուրանոց մտնել հետնամուտքով

Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ով անակնկալ այցով գտնվում է Նյու Յորքում, հանդիպել է ամերիկյան կառավարությանը մոտ կանգնած թուրքական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով թուրքական DemokratHaber լրատվական կայքը, հինգշաբթի երեկոյան «Վալդորֆ Աստորիա» հյուրանոցում կազմակերպված այդ հանդիպմանը եկած Դավութօղլուի պատվիրակությունը հանկարծակիի է եկել, երբ հյուրանոցի մուտքում նրանց դիմավորել են բողոքի ակցիայի մասնակիցները: Դավութօղլուն եւ նրան ուղեկցող թուրքական կառավարության երկու նախարարներն ու Ստամբուլի քաղաքապետը ստիպված հյուրանոց են մտել հետնամուտքով:

«Դուք բոլորդ դատվելու եք» բացականչություններով հանդես եկած ակցիայի մասնակիցները «Դավութօղլուն հայրենիքի դավաճան է, ձեր բռանապետի հետ դուք էլ եք դատվելու» բովանդակությամբ պաստառներ են պարզել:

Հետաքրքիր է, որ Դավութօղլուի` Նյու Յորք անակնկալ այցը հաստատել է նաեւ ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մարի Հարֆը, ով երեկ հայտարարել էր, որ տեղյակ չէ այդ այցից:

Նման բողոքի ակցիայի հանդիպել էր նաեւ անցյալ տարվա սեպտեմբերին ՄԱԿ-ի Գլխավոր Խորհրդի նսիտին մասնակցելու համար Նյու Յորք ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Դավութօղլուի նման, Էրդողանը եւս ստիպված էր եղել հյուրանոց մտնել հետնամուտքով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում