ԱՄՆ-ում արգելափակվել են ՌԴ-ի երկու բանկերի՝ 637 մլն դոլար ակտիվները. The Wall Street Journal

ԱՄՆ-ում արգելափակվել են ՌԴ-ի երկու բանկերի՝ 637 մլն դոլար ակտիվները. The Wall Street Journal

 Միացյալ Նահանգների իշխանություններն ԱՄՆ-ում արգելափակել են Ռուսաստանի երկու բանկերի՝ 637 միլիոն դոլար ընդհանուր գումարի ակտիվները, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով The Wall Street Journal-ին: Պարբերականն այս տվյալները ստացել է  ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունից՝ ի պատասխան իր հարցմանը:

Հրապարակման համաձայն՝ սառեցված Է «Ռոսիա» բանկի 572 միլիոն դոլարը: Դա 2013 թվականի դրությամբ վերջինիս բոլոր ակտիվների մոտավորապես 10 տոկոսն Է: Նաեւ արգելափակված Է ՍՄՊ Բանկի առնվազն 65 միլիոն դոլարը՝ անցյալ տարվա ակտիվների ընդհանուր ծավալի շուրջ 2 տոկոսը:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, երկու բանկերն Էլ մտնում են Ռուսաստանի այն ձեռնարկությունների եւ ֆինանսական հիմնարկությունների ցուցակը, որոնց նկատմամբ ԱՄՆ-ը տնտեսական պատժամիջոցներ Է սահմանել: Պատժամիջոցների տակ են հայտնվել «Գազպրումը», «Գազպրոմ նեֆտը», «ԼՈՒԿՕՅԼ»-ը, «Սուրգուտնեֆտեգազը» եւ «Ռոսնեֆտը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում