14 Չերչիլի թոռնուհին հայ հետախույզին շնորհակալություն Է հայտնել իր պապին փրկելու համար. Գոհար Վարդանյան

14 Չերչիլի թոռնուհին հայ հետախույզին շնորհակալություն Է հայտնել իր պապին փրկելու համար. Գոհար Վարդանյան

Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի թոռնուհին՝ Սելիա Սանդիսը շնորհակալություն Է հայտնել խորհրդային հետախույզներին այն բանի համար, որ նրանք իր պապին փրկել են 1943 թվականի Թեհրանի խորհրդաժողովի ժամանակ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտնել Է խորհրդային հայտնի հետախույզ Գոհար Վարդանյանը:

Գոհար եւ Գեւորգ Վարդանյանները (կեղծանունները՝ «Անիտա» եւ «Անրի») միասին հետախուզության մեջ աշխատել են 43 տարի: Հենց նրանք են խափանել 1943 թվականի Թեհրանի խորհրդաժողովի ընթացքում երեք ղեկավարների՝ Չերչիլի, Ռուզվելտի եւ Ստալինի ֆիզիկական ոչնչացման գործողությունը: Մինչ օրս Էլ նրանց կյանքի շատ դրվագներ գաղտնիացված են:

«Իրոք, դա եղել Է 2007 թվականին: Սելիա Սանդիսը եկել Էր Մոսկվա եւ դիմել Էր Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոյին՝ խորհրդային հետախույզի հետ հանդիպում կազմակերպելու խնդրանքով: Այդ հանդիպումը կայացել Է: Գեւորգի պատմելուց հետո նա հեկեկացել Է ու ասել. «Շատ շնորհակալ եմ Ձեզ, որ Դուք փրկել եք իմ պապին»,-ասել Է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում