Բազմասեր Առաքելյանն էլ լքեց ԲՀԿ-ն

Բազմասեր Առաքելյանն էլ լքեց ԲՀԿ-ն

ԲՀԿ-ական պատգամավոր Բազմասեր Առաքելյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ դուրս է գալիս ԲՀԿ-ից.

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության կազմում իմ հետագա անդամակցության դադարեցումը չունի ոչ մի քաղաքական դրդապատճառ, պարզապես քաղաքական զարգացումների արդյունքում իմ հետագա քայլերը կշարունակեմ խմբակցությունում, սակայն ոչ կուսակցության կազմում: Մարդկային իմ տեսակը ճանաչողները գիտեն և կհասկանան ինձ: Շարունակելու եմ իմ կողմից որդեգրած ավանդույթը` մշտապես լինելու եմ իմ բազմահազար ընտրողների կողքին, քանի որ նրանց վստահության քվեի կրողն եմ, իսկ որպես անկախ պատգամավոր լինելու եմ Հայաստանի Հանրապետության առաջընթացին և զարգացմանը ուղված ամեն մի քայլի կրող»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում