Ճապոնիայում ստեղծվել Է երկրաշարժերի խթանիչ, որը կարող Է հուժկու ստորգետնյա ցնցումներ նմանակել

Ճապոնիայում ստեղծվել Է երկրաշարժերի խթանիչ, որը կարող Է հուժկու ստորգետնյա ցնցումներ նմանակել

Ճապոնիայի Shimizu Corp. շինարարական ընկերությունը մշակել Է երկրաշարժերի խթանիչ, որը կարող Է նմանակել սեյսմոլոգիայի ամբողջ պատմության մեջ գրանցված ամենահուժկու ստորգետնյա ցնցումները: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են ընկերության ներկայացուցիչները:

Սարքն արտաքինից հիշեցնում Է 7 x 7 չափերով բռնցքամարտի ռինգ, որի մակերեւույթը տատանվում Է տարբեր ինտենսիվությամբ: Առավելագույն հզրությամբ աշխատելու դեպքում խթանիչը կարող Է նմանակել ճապոնական յոթբալանոց սանդղակով 7 բալ ուժգնության երկրաշարժ, ինչը համազոր Է 9 մագնիտուդով ստորգետնյա ցնցումներին, որոնք 2011 թվականի մարտի 11-ին տեղի ունեցան Ճապոնիայի հյուսիս – արեւելքում եւ հանգեցրեցին բազմաթիվ ավերածությունների եւ վթարի «Ֆուկուսիմա-1» ատոմակայանում:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, սարքի գլխավոր խնդիրը նախագծվող շենքերի կայունության գնահատումն Է: Խթանիչի հարթակում կարելի Է կանգնեցնել մինչեւ 70 տոննա զանգվածով տարբեր կառուցվածքներ: Մասնավորապես, Shimizu Corp.-ում նշել են, որ դրա միջոցով կարելի Է ստուգել 150-հարկանի երկնաքերի սեյսմակայունությունը՝ հարթակում կառուցելով դրա ճիշտ պատճենը 1 : 40 մասշտաբով: Shimizu Corp.-ում նշում են, որ իրենց գյուտը թույլ կտա հաջողությամբ թեստավորել նոր գաղափարները սեյսմակայուն շենքերի կառուցման բնագավառում եւ արդյունքում կմեծացնի կառույցների անվտանգությունը:

Խթանիչի ստեղծման համար Shimizu Corp.-ը ծախսել Է 5,2 միլիարդ իեն (43,6 միլիոն դոլար):

Հետևեք մեզ նաև Telegram-ում