Արեւելյան գործընկերության գագաթնաժողովն ուղղված չԷ որեւիցե մեկի դեմ. Մոգերինի

Արեւելյան գործընկերության գագաթնաժողովն ուղղված չԷ որեւիցե մեկի դեմ. Մոգերինի

Եվրամիության Արեւելյան գործընկերության գագաթնաժողովը, որը մայիսին տեղի կունանա Ռիգայում, ուղղված չի լինի որեւիցե մեկի դեմ, դաշինքների եւ ազդեցության ոլորտների դարաշրջանը մնացել Է անցյալում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 6-ին Ռիգայում հայտարարել Է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

«Այն կանցնի Ուկրաինայի հակամարտության եւ դրան մեր պատասխանի համատեքստում»,- ասել Է Մոգերինին:

Նա նշել Է, որ Եվրասիական տնտեսական միությունը մտել Է ուժի մեջ, եւ Եվրամիության երկու գործընկերներ՝ Բելառուսը եւ Հայաստանը, անդամակցել են դրան: «Ես ցանկանում եմ նշել, որ գագաթնաժողովը վերաբերում Է մեր գործընկերների հետ հարաբերություններին, այն ուղղված չԷ որեւիցե մեկի դեմ: Դաշինքների, ազդեցության ոլորտների վրա հիմնվող մտածողությունը պատկանում Է մեր պատմության բոլորովին այլ, ավելի մռայլ դարաշրջանին: Եվրամիության գործընկերությունը երբեք չի լինի որեւիցե մեկի դեմ թշնամանքի հայտարարում»,- ասել Է Մոգերինին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում