Դոլարն ու ռուբլին թանկացել են

Դոլարն ու ռուբլին թանկացել են

ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` մարտի 6-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.05 դրամով` կազմելով 479.59 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.16 դրամով և կազմել 526.06 դրամ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փո խարժեքն աճել է 0.27 դրամով` կազմելով 8.04 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.75 դրամով և կազմել 729.12 դրամ:

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը մարտի 6-ին կազմել է 18 հազար 493.37 դրամ, արծաթի գինը՝ 251.61 դրամ, պլատինի գինը՝ 18 հազար 161.89 դրամ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում