ՀՀ ֆինանսների նախարարությունը 1 մլրդ դրամի պարտատոմս է հետ գնել

ՀՀ ֆինանսների նախարարությունը 1 մլրդ դրամի պարտատոմս է հետ գնել

ՀՀ ֆինանսների նախարարությունն անցկացրել է պետական (գանձապետական) երկարաժամկետ արժեկտրոնային AMGB10172218 թողարկման պարտատոմսերի հետգնման աճուրդ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հետգնման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, հետգնման ներկայացված ծավալը՝ 3 մլրդ 548 մլն 145 հազար դրամ, հետգնված ծավալը` 1 մլրդ  դրամ:

Պարտատոմսերի  դիմաց պետական բյուջեից վճարվել է 940 մլն  37 հազար 185 դրամ: Պարտատոմսերի հետգնման սահմանային եկամտաբերությունը 13.6313 տոկոս է: Հետգնմանը մասնակցել է 5 գործակալ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում