AM | RU | EN
USD
EUR
RUB

Դեր Զորից բերված մասունքները կամփոփվեն Ստեփանակերտի զանգակատանը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները միայն ապրիլի 24-ին հիշատակելով չեն սահմանափակվի: Միջացոումներ, գիտաժողովներ, մշակութային եւ քաղաքական հանդիպումներ նախատեսվում է անցկացնել ողջ տարվա ընթացքում: «Արմենպրես» -ի հետ զրույցում ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը շեշտում է, որ ապրիլի կեսերին Արցախի մայրաքաղաքում տեղի կունենա Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան-զանգակատան բացման արարողությունը:

«Այն յուրատեսակ կառույց է եւ կդառնա Հայոց ցեղասպանությանը նվիրված կարեւորագույն հուշակոթողն Արցախում: Զանգակատան հիմքում կթաղվեն Դեր Զորից բերված մասունքները, որոնք մեզ է տրամադրել Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտը: Զանգակատունը կդառնա մի վայր, որտեղ արցախցիները կգան եւ իրենց հարգանքի տուրքը կմատուցեն»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Տարվա ընթացքում կանցկացվեն գիտական միջոցառումներ, որին կմասնակցեն նաեւ միջազգային հեղինակավոր մասնագետներ: «Կքննարկվեն ոչ միայն Հայոց ցեղասպանության մասին նյութերը, փաստերը, այլեւ ցեղասպան քաղաքականությունը Թուրքիայում եւ Ադրբեջանում: Հայոց ցեղասպանության շրջանը ընդգրկել է Արցախը. 1920թթ. տեղի են ունեցել Շուշիի ջարդերը: Այդ ցեղասպան քաղաքականությունը շարունակվել է նաեւ 20-րդ դարի վերջին Սումգայիթում, Բաքվում, Կիրովաբադում, Շահումյանում: Այս ամենը դիտարկում ենք մեկ թեմայով: Մենք համոզված ենք, որ Ցեղասպանությունը հնարավոր եղավ պետականություն չունենալու պայմաններում: Հետեւաբար, միակ եւ ամենաարդյունավետ մեթոդը ցեղասպանությունից խուսափելու` ուժեղ պետության առկայությունն է, որը մենք այսօր ունենք: Մեկ հայրենիք երկու պետություն. սա մեր ամենամեծ նվաճումն է ամենամեծ ձեռքբերումը, որը պետք է կարողանանք պահպանել եւ զարգացնել»,- ասաց Դավիթ Բաբայանը:

Հայոց ցեղասպանության տարելիցին Արցախում ավելի քան երեք տասնյակ մշակութային եւ երիտասարդական միջոցառումներ կիրականացվեն: Դրանք համերգներ են, ներկայացումներ, ցուցահանդեսներ:

«Արցախի պետական կամերային նվագախումբը 100-րդ տարելիցին նվիրված համերգներով հանդես կգա Լոս Անջելեսում եւ Բոստոնում: Կկայանա Հրայր Բազեի «100» ֆոտոալբոմի շնորհանդեսը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված Շուշիում կկայանա նաեւ «Ռեքվիեմ» ներկայացումը, որի նախաձեռնողը Լյուբով Կազարնովսկայան է»,- ասաց ԼՂՀ մշակույթի նախարար Նարինե Աղաբալյանը` հավելելով, որ միջոցառումների, գիտական քննարկումների ժամանակ պահանջատիրության հետ միասին կներկայացվեն ազգային-ազատագրական մարտերը, ինքնապաշտպանական մարտերը:

Հասմիկ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լրահոս
Աստանայում ներկայացված սիրական ընդդիմությունը հրավիրվել է Մոսկվա Հայաստանն ու Ռուսաստանը ստորագրել են միջկառավարական չորս փաստաթուղթ Պակիստանը փորձարկել է «Լաստոչկա» հրթիռը, որն իր մեջ կրում է միջուկային մարտագլխիկ Մոսկվան, Թեհրանը եւ Անկարան որոշեցին ստեղծել Սիրիայում հրադադարի մոնիթորինգի մեխանիզմ Բեռլինում թուրք տաքսիստները սպառնում են Օզդեմիրին. պատճառը Հայոց ցեղասպանության բանաձևն է Հայաստանը և Ռուսաստանը կստորագրեն մի շարք փաստաթղթեր Հիթրոու օդանավակայանում երկրորդ օրն անընդմեջ չեղարկվել է շուրջ 100 չվերթ. BBC Տուժածներից մեկը վաղը կվիրահատվի Հայաստանի պատվիրակությունը Մոսկվա է ժամանել նոր առաջարկություններով. Կարեն Կարապետյան Բրիտանիայի Գերագույն դատարանը կառավարությանը պարտավորեցրեց Brexit-ի համար ստանալ խորհրդարանի հավանությունը Մոսկվայում ընթանում է Մեդվեդև-Կարապետյան հանդիպումը. քննարկվում են երկկողմ համագործակցության մի շարք հարցեր Թուրքիան կառավարման նախագահական համակարգի կանցնի 2019 թվականից հետո ԴԱՀԿ ծառայության մի շարք աշխատակիցների նկատմամբ նշանակվել են ծառայողական քննություններ Սվիտալսկին լիահույս է ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրման շուրջ խելամիտ լուծում գտնելու հարցում Արման Թաթոյանը հանդիպել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին Վահան Մարտիրոսյանը հանդիպել է ՌԴ կապի և զանգվածային հաղորդակցության նախարարին «Ռոսատոմ»-ը Հայաստանի հետ բանակցություններ կանցկացնի միջուկային անվտանգության շուրջ Գլխավոր դատախազությունում նոր նշանակումներ են արվել Սվիտալսկին ներկայացրեց ՀՀ-ԵՄ համագործակցության 5 գերակա ուղղությունները ՌԴ-ն, Իրանը եւ Թուրքիան համաձայնության են հասել Սիրիայում զինադադարի մոնիթորինգի մեխանիզմի շուրջ Հանրապետությունում գազով պայմանավորված արտակարգ դեպքերն ավելացել են Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանում քաղաքական պայքարը ընթանում է մի քանի շերտերով Ատամի մածուկի եւ ծամոնի մեջ մահացու բաղադրամաս են գտել Փարիզում հայտնվել են առաջին անվարորդ ավտոբուսները Հայաստանի ռուսական ռազմակայանում սկսվել է հետախույզների ուսուցումը ձմեռային պայմաններում Միջազգային հետախուզման մեջ են Հայաստանում հափշտակված 162 ավտոմեքենաներ Լավրովը եւ Չավուշօղլուն քննարկել են Աստանայում Սիրիայի շուրջ ընթացող հանդիպումը ԵԱՀԿ դիտարկման ժամանակ շփման գծում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը հորդորում է Թրամփին ճանաչել Արցախի անկախությունը Սվիտալսկին անցած տարին հաջողված է համարում ՀՀ-ԵՄ համագործակցության համար Ջեմ Օզդեմիրը պարգևատրվել է Կանադայում ՀՀ դեսպանության պատվոգրով Գալուստ Սահակյանն ընդունել է Ճապոնիայի դեսպանին Սվիտալսկին ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնգրի շուրջ բանակցություններն այս տարի ավարտին հասցնելու լուրջ հեռանկար է տեսնում Samsung-ը պլանավորում է ավելի անվտանգ Galaxy Note 8 թողարկել Ադրբեջանի պետբյուջեն ավելի քան 128 մլն դոլարի պակասուրդ է գրանցել Թրամփը որդիներին է հանձնել ընտանեկան բիզնեսի կառավարումը Հայաստանի և Նիդերլանդների ԱԳՆ ներկայացուցիչները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Վրաստանը ցանկանում է հատուկ կարգավիճակ տրամադրել Աբխազիային եւ Հարավային Օսիային Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հուշագիր կստորագրի Անդյան հանրակցության հետ Հովիկ Աբրահամյանը հաստատում է, որ դուրս է գալիս ՀՀԿ-ից (Առավոտ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan