Կեսարիայի հայկական եկեղեցում մատուցվել է Միջինքի պատարագ

Կեսարիայի հայկական եկեղեցում մատուցվել է Միջինքի պատարագ

Թուրքիայի տարածքում գտնվող Կեսարիայի (ներկայում` Կայսերի) հայկական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում Միջինքի առթիվ պատարագ է մատուցվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Միլլիեթ» պարբերականը:

Պատարագին մասնակցել են հայկական համայնքի մեծ թվով ներկայացուցիչներ, ովքեր իրենց աղոթքներն են հղել առ Աստված:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնին նախորդող 48-օրյա Մեծ պահքը կիսվում է մարտի 11-ին: Այդ օրն անվանվում է Միջինք: Ըստ Մաղաքիա արքեպիսկոպոս Օրմանյանի` Միջինք անունը տրվում է Մեծ պասը կիսող օրվան, որը, սակայն, տոնական նշանակություն չունի: Միջինք է Դ (չորրորդ) չորեքշաբթի կամ Մեծ պասի 24-րդ օրը: Միջինքից սկսած` Խաղաղական ժամերգության ընթացքում սկսում են երգվել Ստեղի շարականները:

Այդ օրը, ըստ ժողովրդական ավանդության, հայ տանտիկինները թխում են բաղարջ, որի մեջ մետաղադրամ են դնում: Ում բաժին ընկնի այդ դրամը, նա այդ տարի հաջողություն կունենա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում