Կարմիր քարտ վրացական իշխանություններին. հեղափոխությունը հասունանու՞մ է

Կարմիր քարտ վրացական իշխանություններին. հեղափոխությունը  հասունանու՞մ է

Մարտի 21-ին Թբիլիսիում տեղի ունեցավ «Ազգային շարժման» և նրա կողմնակիցների բազմահազարանոց ակցիան՝ կառավարության պաշտոնաթողության պահանջով: Քաղաքի կենտրոնական փողոցներով անցկացված երթերից և Ազատության հրապարակում հանրահավաքից հետո ակցիայի մանսակիցները շարժվեցին դեպի Պետդիվանատան շենք, որտեղ Վրաստանի կառավարությանը փոխանցեցին խորհրդանշական «կարմիր քարտ», արձակեցին շնաձկների և պինգվինի տեսքով օդապարիկներ, ինչից հետո ցրվեցին: Ազգային շարժման նկատմամբ բացասաբար տրամադրված ԶԼՄ-ների վարկածով՝ ակցիային մասնակցել է 10-15 հազար մարդ, կազմակերպիչները հայտարարում են 50 հազար մասնակիցների մասին:

Վրաստանի ներքաղաքական կյանքում ճգնաժամի հասունացման և ընդդիմության գործունեության ակտիվացման համար բավականին պարարտ հող է նախապատրաստվել: Դրանցից գլխավորը երկրում առկա ֆինանսական ճգնաժամն է և լարիի արժեզրկումը: Ժողովուրդը սովորաբար ավելի հեշտ է դուրս գալիս փողոց, երբ իշխանությունների քաղաքական գործունեությունը կամ անգործությունն ուղղակիորեն վնաս է հասցնում իր գրպանին:

Վրաստանում քաղաքա-տնտեսական բարդ իրավիճակ է ստեղծվել: Մի կողմից «Վրացական երազանքն» անհաշտ է երազանքի կառուցման իր դաշնակիցների հետ, մյուս կողմից երկրում խորանում է ֆինանսական ճգնաժամաը:

Վրաստանի ազգային արժույթը` լարին, սկսել էր արժեզրկվել դեռևս նախորդ տարվա վերջից: Եթե 2014թ-ի դեկտեմբերին հնարավոր էր մեկ դոլարը գնել 1,78 լարիով, ապա այժմ գումարը տատանվում է 2,32-ի միջակայքում: Այսինքն` արժեզրկումը կազմել է 54 կետ: 2014թ-ի համար իշխանությունը կանխատեսել էր հինգ տոկոս տնտեսական աճ, սակայն  կարողացավ ապահովել միայն 2–2,5%` նախորդ տարվա 4,7-ի համեմատ:

Լարիի արժեզրկման հիմնական պատճառներից մեկը Արևմուտքի կողմից Ռուսաստանի վրա կիրառած սանկցիաների հետևանքով ռուբլու արժեզրկումն է և նավթի գների անկումը, որն էլ իր հերթին հանգեցրել է Ռուսաստանից դեպի Վրաստանի կատարվող տրանսֆերների կրճատման, որոնց տարեական ծավալները հասնում են 1,5 միլիարդ դոլարի: Նախորդ տարի այդ գումարը 37 միլիոն դոլարով պակաս է եղել: Կրճատվել է նաև վրացական ապրանքների արտահանումը Ռուսաստան, իսկ դա Վրաստանի ընդհանուր արտահանման 40% է կազմում: Պակաս կարևոր հանգամանք չէ նաև ուկրաինական ճգնաժամը: Վրաստանի արտահման առյուծի բաժինը` 60 տոկսը, պատկանում է գինիներին, իսկ սպառման հիմնական շուկաներից մեկը Ուկրաինան էր, որտեղ այս պահին գինու պահանջարկ գրեթե չկա:

Ոչ պակաս կարևոր հանգամանք է նաև Վրաստանի հիմնական առևտրային գործընկերներ և ռազմավարական դաշնակիցներ` Թուրքիայի և Ադրբեջանի ազգային արժույթների արժեզրկումը:

Թուրքիային բաժին ընկնում Վրաստանի արտաքին առևտրի 1/7 մասը, արտաքին առևտրաշրջանառության 14.2 տոկոսը, արտահանման 6.3 տոկոսը և ներմուծման 17.1 տոկոսը: Միմյանց հետ առևտուրը կատարվում է դոլարով, իսկ երկու երկրներում էլ ազգային արժույթների կտրուկ արժեզրկումը հանգեցնելու ապրանքների գների թանկացման:

Ադրբեջանական ազգային արժույթի` մանաթի արժեզրկումը մոտ ապագայում կարող է հանգեցնել գազի գների բարձրացմանը, որը էականորեն կարող է ազդել Վրաստանի տնտեսության վրա, քանի որ Ադրբեջանն այս պահին մոնոպոլ դիրք ունի Վրաստանի գազամատակարարման և դիզելային վառելիքի ապահովման ոլորտներում:
Այսպիսով, Վրաստանում սննդամթերքը թանկացել է տաս տակոսով, իսկ շուրջ 500 դեղամիջոցներ 15–20 տոկոսով:

Այս նախադրյալները բավարար են, որպեսզի նախկին իշխող կուսակցությունը կարողանա կրկին հրապարակներ լցնել և Սաակաշվիլու վերադարձի համար :

Սաակաշվիլին իր փրկության միակ ելքը տեսնում է իշխանությունը վերադրաձնելու մեջ: Վրաստանում Սաակաշվիլու դեմ մի քանի քրեական գործեր կան հարուցված, ԱՄՆ-ն հրաժարվեց Սաակաշվիլուն քաղաքական ապաստան և աշխատանք տրամադրել, եվրոպական գործընկերներն էլ կարծես երես են թեքել իրենց նախկին գործակալից: Առջևում 2016թ-ի խորհրդարանական ընտրություններն են Վրաստանում և Սաակաշվիլին կուսակցությունը կարող է օգտագործել պատեհ առիթը` վերադարձնելու խորհրդարանում մեծամասնությունը:

Հարկ է փաստել, որ «Ազգային շարժմանն» մեծապես օգնում են ոչ միայն երկրում առկա ֆինանսա-տնտեսական պայմանների վատթարացումն ու բնակչության աճող դժգոհությունը, այլ հենց ներկային քաղաքական մեծամասնության վարքագիծն ու ներիշխանական գզվրտոցները:

Երբ Սաակշվիլու` որպես նախագահ կառավարման տաս տարին լրանում էր նա նախաձեռնեց սահմանադրական փոփոխություններ, որով Վրաստանում նախագահի հիմնական լիազորությունները փոխանցվում էր վարչապետին` հույս ունենալով, որ այդ պաշտոնը ինքը կզբաղեցնի:

Սակայն «Վրացական երազանք» քաղաքական դաշինքը, ընտրություններից առաջ օգտագործեց իր հիմնական հաղթաթուղթը` Սաակաշվիլուն վարկաբեկող տեսանյութը` դառնալով երկրում քաղաքական եղանակ ձևավորող հիմնական քաղաքական ուժը: Սակայն «Վրացական երազանք» դաշինքը կարծես թե անկատար է թողնում վրացիների երազանքները:

2012թ-ի հոկտեմբերին կայացած ընտրությունների արդյունքում «Վրացական երազանքը» եկավ իշխանության գլուխ, իսկ մեկ տարի անց կայացած ընտրություններում նախագահ դարձավ նրանց նախընտրած թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին: Մեծահարուսը Բիձինա Իվանաշվիլին, ով մինչ այդ զբաղեցնում էր վարչապետի պաշտոնը, հեռացավ քաղաքականությունից, աթոռը հանձնելով իր հավատարիմ ենթականերից երիտասարդ Իրակլի Գարիբաշվիլիին` միաժամանակ երկրի կառավարման ղեկը պահելով իր ձեռքում:

Համաձայն Վրաստանի փոփոխված սահմանադրության, երկրի ղեկավարման հարցում ավելի լայն լիազորություններ ունի վարչապետը, քան նախագահը, որը սիմվոլիկ առաքելություն ունի: Սակայն Մարգվելաշվիլին չի համակերպվում իր ձևական պաշտոնի հետ և պարբերաբար իրեն ծիծաղելի դրության մեջ դնում` արժանանալով դաշնակիցների և վարչապետի արհամարհանքին:

Հարթ չեն գործերը նաև կուսակցական դաշինքի ներսում, որի հետևանքով դաշինքը լքեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, որը բավականին պատկառելի նախարարական պորտֆելներ էր զբաղեցնում կուալիցիոն կառավարությունում: Արդյունքում, այնպիսի առանցքային նախարարներ, ինչպիսին արտաքին գործերի և պաշտպանությանն են լքեցին իրենց պաշտոննները: Իվանաշվիլու կառուցած ամրությունը նմանվում է ավազե տնակի, որն առաջին իսկ ցնցումների դեպքում կարող է փլուզվել: Այս պարագայում խանգարող գործոնը ընդդիմության ուժեղ լիդերի բացակայությունն է. Սաակաշվիլուն ժողովուրդը երկակի է վերաբերվում: Բացի այդ նրա նկատմամբ քրեական գործեր են հարուցված, իսկ նրա կուսակիցների մեջ առայժմ չկա ընգծված լիդեր: Մեր հարևան երկրում հեղափոխական ճանապարհով իշխանությունը գրավելը օրինաչափ երևույթ է, ուստի համապատասխան նախադրյալների, որոնց մասին արդեն խոսել ենք, և ընգծված առաջնորդի դեպքում Վրաստանում կարող է նոր հեղափոխություն հասունանալ:

Աննա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում