Հայաստանում անտառածածկույթը չի փոքրացել

Հայաստանում անտառածածկույթը չի փոքրացել

Իննսունականների պատերազմն ու էներգետիկ ճգնաժամը ամենամեծ հարվածը հասցրեցին Հայաստանի անտառներին, ինչի արդյունքում հիմնականում դեգրադացվեցին համայնքամերձ անտառային տարածքները: Այս մասին մարտի 25-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Հայանտառ» ՊՈԱԿ տնօրեն Մարտուն Մաթևոսյանը:

«Հայաստանի անտառային տարածքների մակերեսը ինչպես խորհրդային տարիներին, այնպես էլ այսօր կազմում է 11,2%, սակայն անտառային զգալի տարածքներ դեգրադացվել են: Ավելի բարձրարժեք ծատատեսակները փոխարինվել է ավելի ցածրարժեք ծառատեսակներով»,- տեղեկացրեց Մարտուն Մաթևոսյանը:

«Հայանտառ»-ի տնօրենը հայտնեց, որ վերջին տասը տարիների ընթացքում բազում միջազգային հիմնադրամների և կազմակերպությունների շնորհիվ կատարված անտառի վերականգման աշխատանքների արդյունքում անտառների ընդհանուր մակերեսն այժմ կազմում է 33-35 հազար հեկտար:

«Մեր անտառների 34%-ը դեռ ԽՍՀՄ տարիներին արդեն գերհասուն էր, իսկ դրանց հաջորդող ճգնաժամային տարիներին այդ ծառերը ինտենսիվ հատվեցին: Արդյուքնում` ներկա պահին մեծանում է մատղաշը, սակայն ոչ այն ծառատեսակների, որոնք անհրաժեշտ են որակյալ անտառ ունենալու համաչ»,- տեղեկացրեցեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության գլխավոր անտառապետ Ռուբեն Պետրոսյանը:

Անդրադառնալով պարպերաբար բնապահպանների կողմից հնչող ահազանգերին առ այն, որ Հայաստանում անտառային անտառների տարածքը նվազել է 6-7%-ով, Մարտուն Մաթևոսյանը տեղեկացրեց, որ 2011թ. գերմանական GIZ կազմակերպության կողմից երկրատեղեկատվական զոնդավորման մեթոդով իրականացված հետազոտության արդյուքները ապացուցել են, որ հանրապետության անտառածածկույթը որակազրկվել է, և, այնուամենայնիվ կազմում է հանրապետության տարածքի 11,2%:

Հետևեք մեզ նաև Telegram-ում