ԱԺ քառօրյա. օր չորրորդ. ՈՒՂԻՂ

ԱԺ քառօրյա. օր չորրորդ. ՈՒՂԻՂ

Ազգային ժողովում մեկնարկեց խորհրդարանական քառօրյա նիստի վերջին՝ չորրորդ օրը: Գրանցվել է 108 պատգամավոր: Սովորաբար նիստի մեկնարկին քվեարկության են դրվում նախորդ օրը քննարկված հարցերը, սակայն մարտի 25-ի նիստում խորհրդարանը որևէ հարցի քննարկում չի ավարտել:

Մարտի 25-ի նիստում խորհրդարանը շարունակել է քննարկել Տնտեսական մրցակության պաշտպանության պետական հանձնաժողովի 2015թ. գործունեության ծրագիրը: Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը պատախսանել է պատգամավորների հարցերին, որից հետո ելույթ է ունեցել հարակից զեկուցող, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Միքայել Մելքումյանը:

Այնուհետև քննարկվող հարցի վերաբերյալ իրենց տեսակետներն են հայտնել պատգամավորներ Խոսրով Հարությունյանը և Հովհաննես Մարգարյանը: Հարցի քննարկումը կշարունակվի մարտի 26-ի նիստում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում