ՕԵԿ-ին անդամագրվելու դիմումներ են ներկայացնում նաև ԲՀԿ-ն լքած անձինք

ՕԵԿ-ին անդամագրվելու դիմումներ են ներկայացնում նաև ԲՀԿ-ն լքած անձինք

«Օրինաց երկիր» կուսակցությունը վերջին շրջանում կուսակցությանն անդամագրվելու նոր հայտեր է ստանում, որոնց թվում են նաև ԲՀԿ-ն լքած անձինք: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում հայտնեց ԱԺ ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը՝ մեկնաբանելով դրա մասին արդեն տարածվող խոսակցությունները:

«Մեր կուսակցությունում վերջին շրջանում ներհոսք է նկատվում: Կան կուսակցությանն անդամագրվելու դիմումներ տարբեր կուսակցությունների, այդ թվում՝ ԲՀԿ-ի ներկայացուցիչներից, անկուսակցականներից»,- ընդգծեց Շահգելդյանը:

Նա նաև հայտարարեց, որ «Օրինաց երկիր» կուսակցության օրակարգում ԲՀԿ-ն լքած պատգամավորներին իրենց կուսակցության մեջ ներգրավելու խնդիր չկա:ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն էլ անդրադարձավ հարցին, թե ՕԵԿ-ը պահանջելո՞ւ է Սերժ Սարգսյանի հրաժարականը:

«Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանի հրաժարականին, մենք մեկ տարի առաջ հայտարարեցինք, որ չենք պահանջելու հրաժարականը, քանի որ ընտրություններում պաշտպանել ենք նրա թեկնածությունը: Դա բարոյականության հարց է»,– ասաց Մարգարյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում