«Ժողովուրդ». Մեր երկիրը կարող է անվճար գազ ունենալ

«Ժողովուրդ». Մեր երկիրը կարող է անվճար գազ ունենալ

«ՀՀ Աժ հաջորդ քառօրյայում կքննարկվի Հայաստանի գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվությունը: Սա մի փաստաթուղթ է, որում բերված թվերն ու փաստերն ապացուցում են Հայաստանի կառավարման ոլորտում առկա անմխիթար վիճակը: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ որ ժամանակավոր հանձնաժողովն արձանագրել է՝ Հայաստանը հնարավորություն ունի Թուրքմենստանից Իրանի տարածքով բնական գազ ներմուծել: Իսկ լրացուցիչ ներդրման դեպքում Հայաստանը կարող է իր տարածքով ապահովել տարեկան 70 մլրդ. խ/մ իրանական և թուրքմենական գազի փոխադրում երրորդ երկիր:

Ավելին՝ գազի տարանցման համար մատակարարը պարտավոր է վճարել փոխադրված գազի 5 տոկոսի չափով: Ի դեպ, 70 մլրդ խ/մ գազի 5 տոկոսը կազմում 13 մլրդ 500 մլն խ/մ: Տեղեկացնենք, որ նախորդ տարի Հայաստանը սպառել 12 մլրդ 450 մլն խ/մ գազ: Այսինքն՝ մեր երկիրը կարող է անվճար գազ ունենալ: Եվ հիմա ո՞վ է մեղավոր, որ մինչ օրս այս ուղղությամբ ոչ միայն որևէ քայլ չի արվել, այլև ընդհակառակը՝ ամեն ինչ արել են, որպեսզի շարունակենք ՌԴ-ից գազ գնել այդքան թանկ գնով»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում