«Ժողովուրդ». «Գարնան տաքերը ընգնի, կակտիվանանք».Կարապետիչ

«Ժողովուրդ». «Գարնան տաքերը ընգնի, կակտիվանանք».Կարապետիչ

Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարպետյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ իրենք այլևս ԲՀԿ-ի հետ որևէ կապ չեն կարող ունենալ, քանի որ ԲՀԿ-ին «միացել» էին Գագիկ Ծառուկյանի անձի համար: Բայց Տ. Կարապետյանը խոստացել է առաջիկայում իրենց կուսակցության գործունեության հետ կապված նորություններ հաղորդել:

«Մենք մեր տեղն ունենք, մեր քաղաքականությամբ ենք զբաղվում, դեռ ակտիվ չենք բայց գարնան տաքերը ընգնի, կակտիվանանք: Մեր էլեկտորատը շատերը գյուղերում է, մենք պետք է այցելենք գյուղեր, վերականգնենք…. արդեն ակտիվացել էինք, տեղերում բացել էինք շտաբներ, բայց դե, տեսաք ինչ եղավ»,- տխրությամբ արձանագրել է Տիգրան Կարապետիչը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում