«Հայկական Ժամանակ». Ընդդիմադիր ուժերը չեն միանա Սեֆիլյանի նախաձեռնությանը

«Հայկական Ժամանակ». Ընդդիմադիր ուժերը չեն միանա Սեֆիլյանի նախաձեռնությանը

«Հայկական Ժամանակ»-ը երեկ խորհրդարանական ուժերի ներկայացուցիչներից հետաքրքրվել է, արդյոք մասնակցելո՞ւ են Ժիրայր Սեֆիլյանի՝ ապրիլի 24-ից մեկնարկող շուրջօրյա, անժամկետ հանրահավաքներին:

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ասել է. «Բացարձակապես չենք մասնակցելու, մենք միշտ հայտարարել ենք, որ դեմ ենք, որ քաղաքական պայքարը կապվի ապրիլի 24-ի հետ, դա կլինի ամենալավ նվերը մեր չուզողներին:

ՀԱԿ խմբակցության քարտուղար Արման Մանուկյանը շատ կարճ է պատասխանել այդ հարցին ասելով՝ «Մեր օրակարգը մենք ենք թելադրում և մեր որոշումները մեր նախաձեռնությամբ են լինում: Մենք այդպիսի հարց չենք քննարկել, մեզ այդպիսի հարցով չեն դիմել»:

«Ժառանգության» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանն էլ անդրադառնալով թեմային ասել է, որ ինքը կուսակցության անդամ չէ ու չի կարող ներկայացնել «Ժառանգության» դիրքորոշումը, բայց կարծիք է հայտնել, որ Հիմնադիր խորհրդարանի օրակարգում քաղաքական ծրագիր չկա:

ՕԵԿ խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանն էլ, խոսելով հանրահավաքներին իրենց մասնակցության մասին ասել է, իրենք հրավեր չեն ստացել ու իրենց օրակարգում էլ նման հարց չկա:

ԲՀԿ խոսնակ Վահան Բաբայանն էլ ասել է, որ իրենք չեն մասնակցելու Սեֆիլյանի նախաձեռնած հանրահավաքներին ու դա կարևոր իրադարձություն չէ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում