«Հրապարակ». Ձեր տունն էլ, մեքենան էլ Սեֆիլյանի խղճի վրա, վարվեք՝ ինչպես կուզեք.

«Հրապարակ». Ձեր տունն էլ, մեքենան էլ Սեֆիլյանի խղճի վրա, վարվեք՝ ինչպես կուզեք.

«Հրապարակ»-ն անդրադարձել է Հիմնադիր խորհրդարանի նախագահ Ժիրայր Սեֆիլյանի կոչին՝ առ այն, որ մարդիկ դադարեն վարկերի վճարումները և զրուցել է Հանրային խորհրդի անդամ տնտեսագետ Հայկ Սարգսյանի հետ, ով համարում է, որ նման հայտարարություն անելը անհիմն է. «Ես չեմ կարծում, որ մարդկանց պետք է հորդորել չկատարել իրենց պարտականությունները»։

Մի օգտատեր էլ անհանգստացել էր Սեֆիլյանի խղճի համար. «Եթե վարկերը չվճարեք, պատմությունների մեջ մնաք, ձեր տունն էլ, մեքենան էլ Սեֆիլյանի խղճի վրա կմնան, եթե ուզում եք վատություն անել նրան, վարվեք՝ ինչպես ասում է»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում