«Արտավազդ»-ի հաղթողները. Սոս Սարգսյանի անվան հատուկ մրցանակի տերը Համազգայինից Արման Նավասարդյանն է

«Արտավազդ»-ի հաղթողները. Սոս Սարգսյանի անվան հատուկ մրցանակի տերը  Համազգայինից Արման Նավասարդյանն է

Երեկ՝ թատրոնի միջազգային օրը, հայտնի դարձան «Արտավազդ» մրցանակաբաշխության այս տարվա հաղթողները, որն այս անգամ  նվիրված էր վարպետի՝ Սոս Սարգսյանի  85-ամյակին, ուստի բացումն ազդարարվեց նրա «խոսքով», որտեղ շոշափվում էին դերասանների միջանձնային հարաբերությունները և ոչ միայն:

«Այս տարվա մրցանակաբաշխությունը մի փոքր առանձնահատուկ էր, որովհետև մեր մարզային թատրոնները հնարավորություն ունեցան հանդես գալ Երևանում: Արդյունքում տեղի ունեցան քննարկումներ և վերլուծություններ նրանց խնդիրների շուրջ»,-նշեց ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը՝ ընդգծելով, որ լավ թատրոն ունենալու բանալին տեղական ինքնակառավարման մարմինների ձեռքում է, այլ կերպ՝ եթե մարզպետը ցանկանա,  համապատասխան մարզում կլինի լավ թատրոն:

Ի դեպ, լավ թատրոնի խնդիր՝ շենքային առումով, ունեն նաև երևանյան թատրոնները. Սոս Սարգսյանի ստեղծած Համազգայինը և  Ժիրայր Դադասյանի ղեկավարած Մնջախաղինը մինչ օրս սեփական տանիքը չունեն, որի մասին մրցանակաբաշխությանը դարձյալ հիշեցվեց:

Ինչևէ,  բուն մրցանակաբաշխության մեկնարկին Սոս Սարգսյանի անվան հատուկ մրցանակը վերապահվեց Արման Նավասարդյանին (Համազգային թատրոն), այնուհետ  հանձնվեցին «Արտավազդ»-ներ  թատերարվեստին արժանապատիվ ծառայության համար Սուրեն Հասմիկյանին, Կարպիս Շամլյանին, Ռուբեն Մարուխյանին, Նիկոլայ Ծատուրյանին, Արթուր Նալբանդյանին (Լոռու մարզպետ):  Սրանից հետո արդեն «օրվա հերոսների»  անունները հրապարակվեցին՝

                               
                         Լավագույն երիտասարդ դերասանուհի

 Սիրանուշ  Լազյան «Գիշեր Երզնկայի վրա» /Երիտասարդ Ալիս, Ավա/Պատանի հանդիսատեսի թատրոն

Անի Ղազարյան «Լյու-Բոֆ» /Երիտասարդ կին, ծեր կին, երեխա/Համազգային թատրոն

                                Լավագույն երիտասարդ դերասան

Նարեկ Հայկազյան «Դեպք մետրոյում» /Ֆերոնե/ Գ. Սունդուկյանի անվ. ազգային ակադեմիական թատրոն

Արմեն Քուշկյան «Ապուշը» /Լև Նիկոլաևիչ Միշկին/Ազատ բեմ

                               Լավագույն երիտասարդ բեմադրիչ

Նարինե Գրիգորյան «Լյու-Բոֆ»/ Համազգային թատրոն

                        Լավագույն երիտասարդական ներկայացում

«Թմկաբերդի առումը» /ըստ Հովհաննես Թումանյանի/ բեմ.` Զառա  Անտոնյան/ Թատրոնի և կինոյի պետ. ինստիտուտ

                              Լավագույն սցենոգրաֆիա

Անդրանիկ Հարությունյան    «Սիրելի Պամելա»/  Հ. Մալյանի անվ. կինոդերասանի թատրոն

                        Երաժշտության լավագույն հեղինակ

Արթուր Մանուկյան «12-րդ գիշեր կամ… Սիրուց եմ մեռնում»/ Հ. Ղափլանյանի անվ.դրամ. թատրոն

                Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար

Լոլիտա Բուկիա «…Ինչպես Աստվածները» /Ալևտինա/Կ. Ս. Ստանիսլավսկու անվ. ռուսական դրամ. թատրոն

             Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար

Հայկ Թորոսյան «Աշնանային իրիկնամուտ» /Գրիգոր/Վանաձորի Հ. Աբելյանի անվ. դրամ. թատրոն

                                  Լավագույն կին դերակատար

 Ռուզան Գասպարյան «Չորս պատճառ ամուսնության համար» /Քրիստինա Միլմանի/Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմ. թատրոն

Լուիզա Ներսիսյան «Ամնեզիա»  /Լիզա/Կամերային թատրոն

                              Լավագույն տղամարդ դերակատար

Կարեն Քոչարյան «Ինչպե՞ս  են մարդ դառնում» /Եգոր Գլումով/ Կ. Ս. Ստանիսլավսկու անվ. ռուսական դրամ. թատրոն

Վիգեն Ստեփանյան /«Լիր»/Լիր/  Հայ-վրացական նախագիծ

                                   Լավագույն ռեժիսուրա

Գրիգոր Խաչատրյան «12-րդ գիշեր կամ… Սիրուց եմ մեռնում»/ Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոն

                                     Լավագույն ներկայացում

«Սիրելի Պամելա» /Ջոն Պատրիկ/ բեմ.` Նարինե Մալյան/ Հ. Մալյանի անվ. կինոդերասանի թատրոն

Ի դեպ, «Լավագույն պիես» անվանակարգում  ոչ մի հաղթող չեղավ, իսկ այստեղ ներկայացված էին՝ Թամար Հովհաննիսյան/   Վերջին կանգառ/Հ. Պարոնյանի անվ. երաժշ. կոմ.  թատրոն, Վիգեն Ստեփանյան/ Կիկոս/ Պատանի հանդիսատեսի թատրոն,   Գուրգեն Խանջյան   /Արտավազդ-Շիդար/Համազգային թատրոն,  Արմեն Բայանդուրյան   /Աշնանային իրիկնամուտ/Վանաձորի Հ. Աբելյանիանվ. դրամ. թատրոն:

Մրցանակաբաշխությանը հանձնվեցին նաև հատուկ մրցանակներ՝

                               Ժյուրիի հատուկ մրցանակ

Իննա Հախնազարյան (Մնջախաղի թատրոն)

«Հրե օղակ» օպերա (Շուշի)

«Մի լքիր ինձ» (Փոքր թատրոն)

                               ՀԹԳՄ հատուկ մրցանակ

Լեյլա Մկրտչյան (Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն)
                                  ՀԹԳՄ Ոսկե մեդալ

Լևոն ՄութաֆյանԱրթուր Կարապետյան

Սամվել Ղազարյան (Արտաշատ)

Գայանե Հովհաննիսյան (Աբովյան)

Ջեմմա Ադամյան (Կապան)

Սուսաննա Սարգսյան (Գավառ)

Հավելենք, որ մրցանակաբաշխության համար կազմվել էր 7 հոգանոց փորձագետների խումբ հետևյալ կազմով՝ ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյան, արվեստագիտության թեկնածու, պրոֆեսոր Նարինե Սարգսյան, արվեստաբան Էմանվել Արաքսման-Մանուկյան, բեմադրիչ Լուսինե Երնջակյան, բեմանկարիչ Մերի Սարգսյան, թատերագետ, արձակագիր, դրամատուրգ Անուշ Ասլիբեկյան-Արծրունի, գրականագետ, թարգմանիչ Մարինա Մարինոսյան:

 

Հ.Գ. Կարծում եմ ճիշտ կլիներ, եթե մրցանակաբաշխության մեկնարկին մեկ րոպե լռությամբ հարգվեր Կարեն Ջանիբեկյանի հիշատակը, ում նախօրեին էին հողին հանձնել:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում