Նարիշկինը կայցելի Հայաստան

Նարիշկինը կայցելի  Հայաստան

Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինը մարտի 30-31-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան, հայտնում է gazeta.ru-ն`  հղում կատարելով «Ինտերֆակս»-ին

Այցի ընթացքում նախատեսված են Նարիշկինի հանդիպումները ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ։ 

Հաղորդվում է նաև, որ ռուս խորհրդարանականների պատվիրակությունը կմասնակցի Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին նվիրված խորհրդակցությանը և կլոր սեղանին, որն անցկացվում է «Եվրասիական տնտեսական հեռանկար» գիտաժողովի շրջանակում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում