Էրդողանի մտերիմ Շիրինօղլուն դարձյալ հայկական պահանջատիրությանը դեմ «խաղաղարար» հայտարարություն է արել

Էրդողանի մտերիմ Շիրինօղլուն դարձյալ  հայկական պահանջատիրությանը  դեմ «խաղաղարար» հայտարարություն է արել

Ստամբուլի Սուրբ Փրկիչ հիվանդանոցի  նախագահ, հայտնի գործարար, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մտերիմներից  հայազգի Պետրոս Շիրինօղլուն հայտարարել է, թե  դեմ է, որ 1915-ի թեման այսչափ երկարացվի:

Թուրքական «Սթար» լրատվական կայքը գրում է, որ մինչ հայկական սփյուռքը ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ բազմաթիվ միջոցառումներ, ցույցեր է կազմակերպում, օտար երկրների խորհրդարաններում  հայկական բանաձևեր ընդունել տալիս, Թուրքիայի հայտնի հայերից մեկը պատմական ուղերձների է հղում ՝ ասելով, որ այդ հարցն արդեն պետք է փակել:

«Իմ պապն էլ է մահացել այդ դեպքերի ժամանակ: Մարդկանց խաբելով, եղբորը եղբոր դեմ հանեցին: Ես ներում եմ, փոխհատուցում էլ չեմ ուզում, միայն խաղաղություն եմ ցանկանում»,– ասել է Շիրինօղլուն՝  նշելով, որ Հայաստանի և Թուրքիայի սահմանի բացումն ավելի մեծ տնտեսական եկամուտ կբերի, քան պահանջվող փոխհատուցումը:

«Կա՞ արդյոք խաղաղությունից ավելի մեծ ձեռքբերում: Երկու երկրների սահմանները պետք է բացվեն, պետք է խաղաղություն լինի»,– ընդգծել է Շիրինօղլուն:

Նա նաև նշել է, որ  իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության իշխանության շրջանում է հայ համայնքն ուշադրության արժանացել,  հետ ստացել ազգային փոքրամասնություններին առնչվող իր իրավունքները:

Շիրինօղլուի նեկայացմամբ` ինքն Էրդողանի հետ քննարկել է նաև  Թուրքիայում ապօրինի գտնվող հայերի վիճակը: Դրա  շնորհիվ հիմա Գումգափըում  դպրոց կա, որտեղ սովորում է մոտ 200 հայաստանցի երեխա:

Աղբյուր`    Ermenihaber.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում