Վալերի Պերմյակովի դատավարությունը տեղի կունենա Հայաստանում

Վալերի Պերմյակովի դատավարությունը տեղի կունենա Հայաստանում

ՌԴ Պետդումայի ԱՊՀ-ի, Եվրասիական ինտեգրման եւ համերկրացիների հետ հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Լեբեդեւը հայտնել է, որ Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքին սպանած ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի դատավարությունը  տեղի կունենա Հայաստանում: Ինչպես հաղորդում է  Gazeta.ru-ն, այս մասին Լեբեդեւը հայտնել է ՌԴ Պետդումայի եւ ՀՀ ԱԺ-ի մասնագիտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ: «Ռուսաստանն արել է հնարավոր ամեն ինչ, որ հետաքննությունն ընթանա եւ այն ընթանում է Հայաստանի տարածքում: Դատավարությունը նույնպես նախատեսվում է անցկացնել Հայաստանի տարածքում, ինչպես պահանջում էր հայ ժողովուրդը»,– հայտարարել է նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում