Թուրք դեսպանի ելույթի ժամանակ արգենտինահայերը թռուցիկներ են բաժանել

Թուրք դեսպանի ելույթի ժամանակ արգենտինահայերը թռուցիկներ են բաժանել

Արգենտինայում Թուրքիայի դեսպանը Թաներ Կարակասի «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը 2015թ.» ելույթի ժամանակ Հարավային Ամերիկայի հայ երիտասարդների ասոցիացան թռուցիկներ է բաժանել կոնֆերանսի մասնակիցներին` ներկայացնելով Թուրքիայի արտաքին քաղաքականության իրական պատկերը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով PrensaArmenia-ն, թռուցիկներում երիտասարդները գրել են, որ թուրք-ադրբեջանական լոբբին շարունակում է սուտ քարոզչություն տարածել եւ Թուրքիայի պետական գործիչը կեղծ տեղեկատվություն է ներկայացնում այսօր Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ:

Երիտասարդները մանրամասներ են ներկայացրել 2013թ. Թաքսիմի հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի մասին` շեշտելով, որ այդ ժամանակ 11 ցուցարար էր սպանվել, 8 հազար մարդ վիրավորվել էին, եւս 3 հազարը` ձերբակալվել: «Հետեւաբար խոսել այդ երկրում մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների կամ խոսքի ազատ արտահայտման հնարավորության մասին անհնար է: 2014թ. սեպտեմբերին Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարեցին, թե 2015թ. սերտ համագործակցելու են որպեսզի կարողանան չեզոքացնել Հայոց ցեղասպանության լեգենդը: Թուրքիայի Սահմանադրությա ն 301 հոդվածը քրեական պատասխանատվություն է սահմանում այն անձանց նկատմամբ, ովքեր բացահայտ հայտարարություններ են անում թուրքական կառավարության դեմ: Թուրքիան աշխարհում ամենաշատ ազատազրկված լրագրողներ ունեցող պետությունն է: Էրդողանի կառավարությունը հասավ նրան, որ 2014թ. ընտրությունների ժամանակ արգելափակեց youtube-ն ու twitter-ը»,- ասված է թռուցիկներում: Արգենտինահայ երիտասարդները հիշեցրել են, որ Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է երրորդ երկրի պատճառով եւ հայտարարել, որ սահմանը կբացի միայն այն ժամանակ, երբ հայ ժողովուրդը կհրաժարվի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման իրավունքից եւ միակողմանի զիջումների կատարի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում