Հռոմի պապի վրա միանձնուհիներ են հարձակվել

Հռոմի պապի վրա միանձնուհիներ են հարձակվել

Նեապոլ կատարած այցի ընթացքում Հռոմի պապին մարտի 21-ին ողջունել են տեղացի միանձնուհիները։ Քույրերի ոգևորությունն այնքան մեծ է եղել, որ նրանց ստիպված են եղել հանգստացնել: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով obozrevatel.com-ը, համապատասխան տեսանյութ է տեղադրվել Youtube-ում:

Նեապոլի մայր տաճարում տեղի է ունեցել պատարագ, որից հետո Հռոմի պապը մնացել է մի քանի րոպե և հնարավորություն է տվել տեղի հոգևորականության ներկայացուցիչներին ողջունել իրեն։

Միանձնուհի-քույրերը համեստորեն սպասել են իրենց հերթին, որպեսզի մոտենան նրան։ Երբ վերջապես նրանց թույլ է տրվել մոտենալ, նրանք ամբողջությամբ շրջապատել են պապին։ Նրանցից մեկը փաթեթավորված տորթ է նվիրել Հռոմի պապին։ Դա համարձակություն է ներշնչել մյուս քույրերին, և նրանք սկսել են բռնել Ֆրանցիսկոս պապի ձեռքերը, նրա առջև ծնկի գալ, փորձել ինչ-որ բան ասել։ Հանկարծակի գալով՝ պապն, այնուամենայնիվ, հումորով է վերաբերվել ջերմ ընդունելությանը և շնորհակալություն հայտնել։
Այդ ամենին հետևող կարդինալ Սեպեն սկսել է հանգստացնել միանձնուհիներին՝ ասելով. «Քույրե՛ր, հետո։ Դուք միայն տեսեք սա։ Եվ սա մենաստանի քույրեր են։ Նրանք պատրաստվում են ուտել նրան։ Քույրե՛ր, հանգստացեք։ Քույրե՛ր»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում