Բակո Սահակյանը պարգևներ է հանձնել ադրբեջանական հարձակումները հետ մղած զինծառայողներին

Բակո Սահակյանը պարգևներ է հանձնել ադրբեջանական հարձակումները հետ մղած զինծառայողներին

Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում մարտի 28-ին տեղի է ունեցել պարգեւատրման հանդիսավոր արարողություն: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, 2015 թվականի մարտ ամսում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանի տարբեր ուղղություններով հակառակորդի հարձակումները հետ մղելու եւ նրան արժանի հակահարված տալու, մարտական գործողությունների ժամանակ անձնական արիություն ու քաջություն ցուցաբերելու համար Պաշտպանության բանակի մի խումբ զինծառայողներ պարգեւատրվել են պետական պարգեւներով, այդ թվում` «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով` 1 հոգի, «Արիության համար» մեդալով` 19 հոգի, «Մարտական ծառայություն» մեդալով՝ 26 հոգի: 22 զինծառայողի հանձնվել են արժեքավոր նվերներ:

Հայրենիքի պաշտպաններին ուղղված իր խոսքում Նախագահ Սահակյանն ընդգծել է, որ մեր զինվորները ցուցաբերել են մեծ հայրենասիրություն եւ բարձր պրոֆեսիոնալիզմ՝ հերթական անգամ ապացուցելով, որ հայրենիքի սահմանները անսասան են, եւ մեր երկրի անկախության ու անվտանգության դեմ ուղղված հակառակորդի ցանկացած գործողություն դատապարտված է ձախողման:

Հետևեք մեզ նաև Telegram-ում