G20-ի գագաթնաժողովի կազմակերպիչները պատահաբար գաղտնազերծել են տերությունների ղեկավարների տվյալները

G20-ի գագաթնաժողովի կազմակերպիչները պատահաբար գաղտնազերծել են տերությունների ղեկավարների տվյալները

2014 թվականի նոյեմբերին Ավստրալիայի Բրիսբեն քաղաքում անցկացված «քսանյակի» (G20) գագաթնաժողովի կազմակերպիչները պատահաբար գաղտնազերծել են միջոցառմանը մասնակցած աշխարհի երկրների ղեկավարների անձնական տվյալները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Գագաթնաժողովը տեղի Է ունեցել նոյեմբերի 15-16-ին: Ինչպես գրում Է Guardian թերթը, Ավստրալիայի ներգաղթի եւ սահմանների պահպանության նախարարության աշխատակիցը սխալմամբ գագաթնաժողովի մասնակիցների անձնական տվյալները 2014 թվականի նոյեմբերի 7-ի ուղարկել Է ֆուտբոլի Ասիայի գավաթի կազմակերպիչներին: Ասիայի գավաթը 2015 թվականի հունվարի 9-ից 31-ն անցկացվել Է Ավստրալիայում: Ղեկավարների թվում, որոնց տվյալները փոստով սխալմամբ ուղարկվել են ֆուտբոլի Ասիայի գավաթի կազմակերպիչներին, մասնավորապես, նշվում են ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, ԳՖՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը, ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը, Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն, Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն, ինչպես նաեւ Ավստրալիայի վարչապետ Թոնի Էբոտը: Ընդամենը տեղեկատվության արտահոսքը վերաբերում Է 31 մարդու:

Guardian-ը գրում Է, որ նախարարության աշխատակիցը չի ստուգել Outlook փոստային ծրագրի մեջ մտցված հասցեատիրոջ ճիշտ լինելը: Միջադեպի մասին տեղեկացվել Է ղեկավարությանը: Հաղորդվում Է, որ տվյալները, որոնք սխալմամբ ուղարկվել են ֆուտբոլի Ասիայի գավաթի կազմակերպիչներին, ներառում են աշխարհի երկրների ղեկավարների անունները, նրանց ծննդյան ամսաթիվը, նրանց անձնագրային եւ այցագրային տվյալները:

Ինչպես ավելի ուշ հայտնել Է Ավստրալիայի ներգաղթի եւ սահմանների պահպանության նախարարության այցագրային ծառայության տնօրենը, տեղի ունեցածի պատճառը մարդկային սխալն Է. քիչ հավանական Է, որ աշխարհի երկրների ղեկավարների՝ Համացանցում հայտնված տվյալները հասանելի են եղել ազատ ներբեռնման համար: Ֆուտբոլի Ասիայի գավաթի կազմակերպիչները նախարարությանը տեղեկացրել են, որ ջնջել են ստացված հաղորդագրությունը: Ինչպես նշում Է Guardian-ը, դեռեւս հայտնի չԷ, թե աշխարհի երկրների ղեկավարները տեղեկացված եղել են արդյոք պատահածի մասին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում