Սորոսը պատրաստ Է 1 մլրդ դոլար ներդնել Ուկրաինայի տնտեսության մեջ

Սորոսը պատրաստ Է 1 մլրդ դոլար ներդնել Ուկրաինայի տնտեսության մեջ

Open Society Foundations-ի հիմնադիր եւ ղեկավար Ջորջ Սորոսը Standard հրատարակությանը տված հարցազրույցում հայտարարել Է, որ կարող Է 1 մլրդ դոլար ներդնել Ուկրաինայի տնտեսության մեջ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Հրատարակությունը զուգահեռ Է անցկացրել Սորոսի եւ Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսի միջեւ, որը միլիարդավոր դոլարներ Է ներդրել Աֆրիկայի զարգացման գործում: Standard-ի այն հարցին, թե կարող Է արդյոք Սորոսն այդպիսի օրինակ դառնալ, բայց Ուկրաինայի համար, նա պատասխանել Է. «Ես պատրաստ եմ»:

«Կան կոնկրետ ներդրումային գաղափարներ, օրինակ՝ (ներդրումները) գյուղատնտեսության մեջ կամ ենթակառուցվածքային նախագծերում: Ես 1 միլիարդ դոլար կներդնեի»,-հավելել Է Սորոսը:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, Ուկրաինան այժմ քաղաքական ծանր ճգնաժամ Է ապրում, որն ազդում Է նրա տնտեսության եւ բյուջետային ոլորտի վրա. փաստորեն երկիրը պարտազանցման եզրին Է:

Իշխանությունները հույս ունեն իրադրությունը շտկել օտարերկրյա փոխառությունների շնորհիվ:   Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը հավանություն Է տվել 17,5 մլրդ դոլարի չափով Ուկրաինային ֆինանսական օգնության չորսամյա ծրագրին:

Վարկի տրամադրման ԱՄՀ-ի հանգուցային պայմաններից մեկը երկրի բնակչության համար գազի եւ ջեռուցման տարիֆների բարձրացումն Է մինչեւ շուկայական մակարդակ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում