Ֆրանսիայից օղու մատակարարումն առաջին անգամ գերազանցել Է կոնյակի արտահանումը

Ֆրանսիայից օղու մատակարարումն առաջին անգամ գերազանցել Է կոնյակի արտահանումը

Ֆրանսիայից օղու մատակարարումը ալկոհոլի արտադրության՝ նրա պատմության մեջ առաջին անգամ գերազանցել Է կոնյակի արտահանումը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Journal du Dimanche շաբաթաթերթին: 2014 թվականին Ֆրանսիան արտաքին շուկաներին  մատակարարել Է 161 միլիոն լիտր օղի եւ 154 միլիոն լիտր կոնյակ: Աշխարհում ֆրանսիական օղու վաճառքների ցուցանիշով առաջին տեղ Է դուրս եկել Grey Goose ընկերությունը, երկրորդ տեղ՝ Ciroc-ը:

Ինչպես նշվել Է, Ֆրանսիայում գործող բոլոր ընկերությունները կարողացել են տարվա ընթացքում զգալիորեն ընդլայնել իրենց դիրքերը Հյուսիսային Ամերիկայի շուկայում, ընդ որում premieum կատեգորիայի արտադրանքի՝ ավելի քան 40 եվրո արժողությամբ օղու շշերի շնորհիվ:

Journal du Dimanche-ի տվյալներով՝ «ֆրանսիական օղի արտադրողների առեւտրային հաջողությունները կատարյալ անակնկալ են դարձել կոնյակի արտադրության հատվածի համար»: Շարանտի դեպարտամենտից հռչակավոր խմիչք արտադրողները տանուլ են տվել արտահանման ծավալներով, չնայած այն բանին, որ կոնյակի վաճառքները գտնվել են «բավականին բարձր մակարդակի վրա», ինչն արտադրող ֆիրմաների համար ապահովել Է 2 միլիարդ եվրո ծավալով շրջանառու կապիտալ: Ըստ որում մասնագետները նշում են, որ Ֆրանսիայում օղու հիմնական արտադրությունները գտնվում են հենց նույն Կոնյակի մարզում, մասնավորապես, Grey Goose եւ Ciroc առաջատար ընկերությունների գործարանները: 

 Շուկայագետներն ընդգծում են, որ եթե օղին եւ կոնյակը հանվում են միեւնույն շուկաներ, դրանց սպառողները տարբերվում են: Այսպես, օղու համար դրանք ամենից առաջ հեղինակավոր գիշերային ակումբների այցելուներն են եւ հարուստ մարդիկ, որոնք հաճախ են ճամփորդում ամբողջ աշխարհում: Հենց նրանց նախապատվությանն Է հարմարեցվել Grey Goose ֆիրմայի ֆրանսիական օղու համը, որն արտադրվում Է նուրբ ձմեռային ցորենից: Ընկերությանը հաջողվել Է արագորեն հաջողության հասնել ԱՄՆ-ում. Հյուսիսային Ամերիկային արդեն երկրորդ մատակարարումը կազմել Է 30 հազար արկղ, հաղորդել Է ՏԱՍՍ գործ ակալությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում